ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ. ՍԻՍԻԱՆԻ ԴԵՄՔԸ

Սիսիանն այսօր հպարտանալու առանձնապես քիչ բան ունի, չհաշված` իր ձեռակերտ ու անձեռակերտ պատմամշակութային եւ բնության հուշարձանները, մեկ էլ՝…«քարից հաց քամող, քարին թեւ տվող», քարերի երկրի իր մարդիկ, գումարած՝ բնական քարերի արդյունահանմամբ ու մշակմամբ զբաղվող «ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ» գործարանը, որ հիմնադրվել է  2000 թվականին:

Գրանիտից, բազալտից, մարմարից, տրավերտինից, ֆելզիտից եւ այլ բնական քարերից գործարանում արտադրվում է ճարտարապետա-շինարարական ապրանքների լայն տեսականի՝ պատուհանագոգեր, վանդակաճաղեր, աստիճաններ, քիվեր, բազրիքներ, հատակի եւ պատերի երեսպատման սալիկներ, կիրառական այլ արտադրատեսակներ, որն օգտագործվում է արդի շինարարության ինտերերում եւ էքստերյերում:

Սկսելով զրոյից, տարիների ընթացքում վերազինվելով ժամանակի պահանջներին համապատասխան, տալով միայն բարձրորակ արտադրանք, կարելի է միանշանակ ասել, որ գործարանն այսօր դարձել է Սիսիանի դեմքը՝ բազմաթիվ առումներով ու չափանիշներով:

Գործարանում արտադրվող երկու տասնյակից ավելի արտադրատեսակները արտահանվում են հիմնականում արտերկիր՝ Ռուսաստան, Ավստրիա, եվրոպական այլ երկրներ, Հարավային Կորեա, ԱՄՆ:

Իսկ օրերս Երեւանում  LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության, Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միության նախաձեռնությամբ կազմակերպած «ԿովկասՇինարարություն և վերանորոգում EXPO2014» միջազգային մասնագիտացված
ցուցահանդեսի ժամանակ գործարանի արտադրանքը մեծ հետքարքրություն առաջացրեց կրկին արտասահմանյան այցելուների շրջանում, եւ այն նոր համագործակցության առաջարկներ ստացավ նաեւ լեհական եւ իրանական կազմակերպությունների կողմից:

«ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ-ի արտադրանքի 70 % արտահանվում է արտերկիր, 30-ը՝ սպառվում ներքին շուկայում, չնայած՝ ես հակառակը կցանկանայի»,- ասաց գործադիր տնօրեն Արայիկ Անդրեասյանը:DSC09547

Ի պատսախան մեր՝ ցանկացած արտադրող կերազեր, որ իր արտադրանքը իրացվեր դրսի շուկայում ակնարկին նշեց, որ այդ մտքի մեջ «թաքնված է» նաեւ մեր երկրում բնակչության կենսամակարդակը բարձր տեսնելու իր բարի ցանկությունը:

«Գրեթե 14 տարի առաջ հիմնադրված եւ տեխնիկապես ու ժամանակի պահանջներին համապատասխան վերազինված գործարանն այսօր իր սարքավորումներով եւ իր թողարկած արտադրանքի որակով եզակիներից է հանրապետությունում, եւ լիովին բավարարում է միջազգային պահանջարկը»,- ասաց գործադիր տնօրենը:

Գործարանի բարձր վարկանիշը եւ արտադրական հնարավորություններն ու որակը Արայիկ Անդրեասյանը պայմանավորեց ոչ միայն տեխնիկական հագեցվածությամբ, բարձրորակ արտադրանք ապահովող իրոք եզակի սարքավորումներով, որ ողջ հանրապետությունում մեկ-երկու գործարան հազիվ թե ունենա, այլեւ, մասնավորաբար՝ ի սկզբանե դրված լավ հիմքով, որը միայն ու միայն պրոֆեսիոնալ մտքի ու ձեռքի արգասիք է,ինչը խոսում է գործարանի հիմնադրի կառուցող ու շինարար ոգու մասին:

«Գործարանի տարածք մտնողը մուքից արդեն կռահում է, որ մտել է լուրջ արտադրական ձեռնարկություն, որտեղ ամեն ինչ ստեղծված է մեծ ճաշակով, ժամանակակից արտադրությունից ակնկալվող բարձր չափանիշներով»,- ասաց գործադիր տնօրենը՝ ավելացնելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ նույնն ասացին նաեւ գործարան այցելած հարավկորեական գործընկերները՝ հաճելիորեն զարմանալով մայրաքաղաքից այսքան հեռու նման արտադրական ձեռնարկություն տեսնելով:

img_5152Քարի արդյունահանման եւ մշակման մասին խոսելիս, բնականաբար, ծագում են նաեւ բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր:

«Նման խնդիրներ գործարանը չի հարուցում, քանի որ այն աշխատում է անթափոն արտադրությամբ, դեռեւս գործարանի կառուցման ընթացքում հաշվի են առնվել բոլոր հանգամանքները, արտադրամասն ապահովված է անհրաժեշտ  ֆիլտրացիայով, օդափոխության համակարգով:

Իսկ միակ արտադրական թափոնը՝ խիճը, ուզում ենք օգտագործել ճանապարհները խճապատելու նպատակով»,-ասաց նա:

Այսօրվա մեր իրականության մեջ, երբ գերիշխողը սպառողական հոգեբանությունն է, այդ միջավայրում արտադրանք տվողը, արարողը, ստեղծողը ինչ զգացողություն ունի մեր հարցմանն ի պատասխան տնօրենն ասաց. «Արտադրանք տալը, մի բան ստեղծելը, արարելը գերագույն զգացողություն է, միաժամանակ՝ հպարտություն, որ Սիսիանի գործարանի արտադրանքով, Սիսիանի բազալտով տներ, շենքեր ու շինություններ են կառուցում աշխարհի տարբեր երկրներում, նաեւ՝ բավականության մեծ զգացում ես ապրում, որ Սիսիանում մեծ չափերի հասնող գործազրկության պայմաններում 180 մարդու ապահովում ես աշխատանքով, ամրապնդում Սիսիանում մնալու հեռանկարը: Պիտի հպարտանանք, որ Սիսիանն ունի  նման գործարան, որ կարողանում է միջազգային բոլոր չափանիշներին համանապասխան արտադրանք տալ:DSC09588

Եթե հայ գրերի պահոցի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն արվել է այս գործարանի արտադրանքով…

Եթե Հարավային Կորեայից գալիս այստեղի արտադրանք են տանում, նշանակում է՝ այն ամբողջովին համապատասխանում է իրենց գերճշգրիտ ստանդարտներին ու պահանջներին»:

ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆԸ Սիսիանի դեմքն է:

Հ.Գ. Գործարանը կառուցվել է զրոյից՝ նախկին լամպերի գործարանի տարածքում, անկախության դժվարին տարիներին, եւ այսօր ոչ միայն Սիսիանի հանրահայտ բազալտն ու գրանիտն է ներկայացնում աշխարհին, այլեւ՝ Սիսիան է ներկայացնում…

Իսկ գործարանից քիչ հեռու արդեն քանդում են Սիսիանի նախկին արտադրական հզոր մի կառույցի՝ տրիկոտաժի ֆաբրիկայի պատերը, ուր հազարից ավելի մարդ էր աշխատում…

Սա էլ է Սիսիանի դեմքը՝ մյուսը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
29.05.2014

 

3 մեկնաբանություն ՎԻ ԷՅՋ ՍԹՈՈՒՆ. ՍԻՍԻԱՆԻ ԴԵՄՔԸ հոդվածին

  1. Mane says:

    Nman hzor gorcaranner@ petq e avelanan mer erkrum, vorpeszi unenanq mec tvov ashxatatexer u hay joxovurd@ apri ev ashxati ir hayreniqum

  2. Arzumanyan Lendrush says:

    Շատ հետաքրքիր էր հարցազրույցը Սիսիանի քարամշակման գործարանի գործադիր տնօրեն պրն. Արայիկ Անդրեասյանի հետ: Սրտացավ և հայրենի եզերքով մտահոգ մարդու խոսք է, հայրենի երկիրն ու շրջանը բարեշեն տեսնելու, մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրները թեթևացնելու, հային Հայաստանում պահելու ձգտումով ապրող մարդու խոսք: Եթե մեր իշխանավորներն ու մնացյալ գործատուներն էլ այսպես մտածեն, քարից հաց քամող մեր ժողովուրդը իսկապես կշենացնի մեր երկիրը, կպաշտպանի, կպահպանի ու հեռուներից տուն կգան մեր տարագիր եղբայրնեւն ու քույրերը, զավակներն ու թոռները:
    Հաջողություններ եմ ցանկանում պարոն Ա. Անդրեասյանին:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *