ՎՍՏԱՀԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋԵՆՔ

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ
Սիսիանի պետական քոլեջի տնօրեն

Մայիսի 6-ին մենք ընտրելու ենք առաջիկա 5 տարիների մեր անցնելիք ճանապարհը: Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել. շարունակե՞լ այն ճանապարհը, որն արդեն բացված է, թե՞` մտածել նորի մասին: Թերեւս միանգամայն ընդունելի է առաջին հարցադրման կողմնակիցների տեսակետը:
Այսօր բացարձակապես չի հասունացել իշխանափոխության անհրաժեշտությունը, եւ հանրապետությունում էլ չկան դրա համար ոչ օբյեկտիվ, ոչ էլ` սուբյեկտիվ նախադրյալներ:
Մյուս կողմից` կյանքն արդեն մեկ անգամ մեզ ցույց է տվել, թե ինչի կարող են հասցնել կտրուկ, հեղափոխական, արմատական համակարգային փոփոխությունները: Մեզ անհրաժեշտ են հանգիստ, առանց ցնցումների, առավել իրատեսական եւ առաջընթացն ապահովող ծրագրեր, որոնք այսօր ներկայացվում են Հանրապետական կուսակցության կողմից: Կարծում եմ, որ մենք դարձյալ պետք է վստահենք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ, վստահելով հանդերձ, առաջադրենք Սիսիանի տարածաշրջանի համար այն հիմնախնդիրները, որոնք անհանգստացնում են բոլորիս: Դա արտագաղթն է, աշխատատեղերի բացակայությունը, քարուքանդ ճանապարհներն ու փողոցները, սոցիալական բնույթի մյուս մտահոգող խնդիրները:

Համարի նյութերը եւ լուսանկարները    
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *