ՏԱՐԻՆ ԱՌԱՏ ԷՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցը 2008թ.-ը ամփոփում է լուրջ ձեռքբերումներով ու հաջողություններով` մնալով ոչ միայն քաղաքի, մարզի, այլեւ` հանրապետության լավագույն մարզօջախներից մեկը: Մարզադպրոցին, ինչպես միշտ, այս տարի էլ հեղինակություն են բերել հատկապես կանանց եւ աղջիկների վոլեյբոլի թիմերը, որոնք հանրապետության վոլեյբոլի մյուս ճանաչված թիմերի շարքում եղել են եղանակ ստեղծող եւ գրեթե բոլոր մրցումներում հանգրվանել հաղթական եռյակում: Բացառություն չէր նաեւ հոկտեմբերի 23-26-ը Երեւանում անցկացված Հայաստանի վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի 2008թ.-ի առաջնությունը, որտեղ Սիսիանի վոլեյբոլի կանանց թիմը գրավեց 3-րդ տեղը` պարգեւատրվելով մեդալներով եւ հավաստագրերով:
Իսկ հոկտեմբերի 15-19-ը դարձյալ Երեւանում անցկացված 1994-95թ.թ. ծնված աղջիկների առաջնությունում Սիսիանի թիմը գրավել է 1-ին տեղը` դառնալով տարիքային այդ խմբի` հանրապետության չեմպիոն, պարգեւատրվելով հավաստագրերով եւ գավաթով:
Արդեն նշել ենք, որ 2008թ.-ին հանրապետության առաջնություններում  չեմպիոն են դարձել նաեւ 15-16, 17-18 տարիքային խմբերի Սիսիանի մարզադպրոցի վոլեյբոլի թիմերը:

Աղվան Հակոբյան
Մարզադպրոցի տնօրեն 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *