ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի համար Սյու22228171_2028953763995189_7345166749099745347_nնիքի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կատարվել են հետեւյալ առաջադրումները.

Սիսիանի համայնքի ղեկավարի համար առաջադրվել են`

Արթուր Լավրենտի Սարգսյանը, ՀՀԿ անդամ, Սիսիանի համայնքի ղեկավար, առաջադրված ՀՀԿ կողմից,

Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը, ԲՀԿ անդամ, բաժնի պետ բարձրավոլտ էլցանցեր ՓԲԸ-ում, առաջադրված ԲՀԿ կողմից,

Սիրաս Ռաֆիկի Ստեփանյանը, անտառապետ «Հայանտառ » ՊՈԱԿ «Սիսիանի » մ/ճ-ում, անկուսակցական, ինքնաառաջադրում:

36 հոգի առաջադ20476226_105279910173136_2181917194137911081_nրվել է խոշորացված համայնքի ավագանու անդամ, որից 31 հոգին անկուսակցական է, ինքնաառաջադրվել է:

Թեկնածուներից կուսակցական են 5 հոգի` երեքը` ՀՀԿ անդամ, մեկը` ԲՀԿ անդամ, մեկը` ՀՅԴ անդամ:

Ավագանու անդամի 36 թեկնածուներից երեքը կին է:

Թեկնածուների գրանցումը կավարտվի հոկտեմբերի 12-ին:

Տեղեկությունները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք էջից:

Խմբագրության կողմից` համայնքի ղեկավարի երրորդ թեկնածուի նկարը հնարավոր չեղավ գտնել:

 

1,646 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *