Ցավակցական` Կամո Սաֆրազյանի մահվան կապակցությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է Կոնգրեսի վարչության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, կուսակցության երկարամյա անդամ եւ բազմափորձ գործիչ Կամո Սաֆրազյանի անժամանակ մահվան առիթով եւ ցավակցում է նրա մտերիմներին ու հարազատներին:

Կամո Սաֆրազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 1-ին Սիսիան քաղաքում:

1981 թ.-ին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական բաժինը: 1982-85-ին ուսումը շարունակել է Նովոսիբիրսկի համալսարանում եւ ավարտելով՝ ստացել տնտեսագետի որակավորում:

1987-89 թթ. աշխատել է Սիսիանի շրջանային խորհրդի գործկոմում՝ որպես տնտեսագետ:

1988 թ.-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը՝ հանդիսանալով Սիսիանում ձեւավորված ազգային շաժման հիմնադիրներից մեկը:

1989 թվականից մինչեւ իր կյանքի վերջը աշխատել է Սիսիանի տարբեր հիմնարկ ձեռնարկություններում:

Հիմնադրման օրվանից ՀՀՇ, իսկ այնուհետեւ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ էր: Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում:

Հայ Ազգային Կոնգրես

18.04.2016

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *