ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

44 տարեկանում իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց Վիկտոր Վոլոդյայի Պետրոսյանը:
1975-85 թ.թ. սովորել է Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցում: Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո 1989-1994 թ.թ. սովորել է Երեւանի` Խ. Աբովյանի անվան պետ. մանկ. ինստիուտում:

1994-99 թ.թ. մանկավարժական գործունեություն է ծավալել Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցում, իսկ` 1999-2000 թ.թ. եղել է նույն դպրոցի գործադիր տնօրենը: 2003-2008 թ.թ. աշխատել է Սիսիանի քաղաքապետարանում որպես կրթության, մշակույթի, սպորտի, ապա` կառավարման բաժնի պետ: 2010 թ.-ի փետրվարից մինչեւ մահկանացուն կնքելը Բռնակոթի միջն. դպրոցի` ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենն էր: Հմուտ կազմակերպչի եւ բարձրակարգ մասնագետի իր որակներով վայելել է մեծ հարգանք ու սեր, որտեղ էլ որ աշխատել է: Դպրոցը նրա երկրորդ տունն էր, նրա տարերքը, ափսոս, միայն, որ  ծննդավայրի` Բռնակոթի դպրոցը  ընդամենը 2 տարի վայելեց նրա հետ աշխատելու պատիվը, ընկերակցությունը, մարդկային շփումը:
Դժվարահաղորդ  լինելով` հատկապես Բռնակոթի դպրոցում բացահայտեց իրեն` բոլոր լավ որակներով ու կողմերով: Մեծ ափսոսանք եւ ցավ` նրա  անժամանակ հեռացման համար:
Նրա հիշատակը, սակայն, միշտ վառ կմնա դպրոցում:

Բռնակոթի միջն. դպրոց

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *