ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Վարսավիր Վալոյի (Վոլոդյա Մարտիրոսյան) անժամանակ ու անսպաելի մահը շատերը խորը ցավով ապրեցին: Առավելապես` նրանք, ում համար վարսավիրանոցը նաեւ «աշխարքի բաների մասին փիքր անելու» հարազատ վայր էր դարձել: Վալոյի վարսավիրանոցը շատերի ժամադրավայրն էր, հանգստավայրը, զրուցավայրը, իսկ Վալոն` նրանց կյանքի, առօրյայի, միջավայրի մի մասնիկը, որտեղ գնում էին ինքնաբուխ, ներքին մղումով, հաղորդակցվելու եւ հասկանալ-հասկացվելու մարդկային  պարզ պահանջով:
Հիմա, երբ Վալոն այլեւս սովորականի պես ամեն օր չի բացելու վարսավիրանոցի դուռը, ժպիտով ու բարի խոսքով չի դիմավորելու իր հաճախորդներին, ովքեր նաեւ հարազատ ու մտերիմ էին դարձել միմյանց, ասես մի լուսավոր բան է պակասել ոչ միայն տղերքի կյանքից ու առօրյայից, այլեւ` Սիսիանի  բարության, անկեղծության պաշարից ու կոլորիտից:
«Դեսպանատուն» էին համարում Վալոյի վարսավիրանոցը Գորայքից մինչու Շենաթաղ:
Մի սիրուն պատմություն թերի մնաց, մի բարի ժպիտ պակասեց, մի պատրաստակամ ու բոլորին հասնող կյանք էլ ընդհատվեց` Վալոյի մահով, բայց նրա վարսավիրանոցը, որ իր պատերից ներս պահում-պահպանում է շատ շատերի կենսագրությունից մի մաս ու մի մասնիկ, կշարունակի ապրել որպես լուսավոր հուշ եւ հիշողություն:

Ընկերներ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *