ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Կյանքից անժամանակ հեռացավ Թովմաս Աշխարոյի Սահակյանը:

Ծնվել է 1963 թ.-ին, Սիսիան քաղաքում: 1970-1980 թ.թ.-ին սովորել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1980-1985 թ.թ.-ին` հայկական գյուղատնտեսական ինստիտուտում` ստանալով սննդի ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն: 1988 թ.-ին սովորել է Օդեսայի տեխնոլոգիական ինստիտուտում` ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում:

Ծառայել է խորհրդային բանակում: 1983-1985 թ.թ.-ին աշխատել է Մեղրու պահածոների գործարանում որպես գլխավոր ինժեներ, ապա` արտադրության պետ, իսկ 1988 թ.-ին` Սիսիանի սննդի կոմբինատում արտադրության պետ: 1989-1991 թ.թ.-ին աշխատել է Սիսիանի կարի ֆաբրիկայում որպես պահեստապետ, ապա` վերահսկողության նախագահ, 1999 թ.-ին` Սիսիանի սննդի կոմբինատում` արտադրության պետ: 2001-2003 թ.թ.-ին եղել է Սիսիանի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ, 2003-2007 թ.թ.-ին` Սիսիանի շախմատի դպրոցի տնօրեն: 2007 թ-ին եղել է Սիսիանի քաղաքապետարանի ՀՈԱԿ գնորդ-մատակարար: 2009 թ.-ին աշխատել է «Արեգս» պահածոների գործարանում որպես գլխավոր տեխնոլոգ, 2010-2011 թ.թ.-ին` «Շամբ բիզնես» ՍՊԸ-ում` գլխավոր տեխնոլոգ: 2016 թվականից մինչեւ մահկանացուն կնքելը մարզիչ էր Սիսիանի շախմատի դպրոցում:

1999-2001 թ.թ.-ին եղել է Սիսիանի համայնքի ավագանու անդամ: Ամուսնացած էր, ուներ 2 դուստր:

Թովմաս Սահակյանը համեստ, անմիջական, նվիրված ընկեր էր, Սիսիանի հանրային կյանքով մտահոգ անձնավորություն, Սիսիանի լավով ուրախացող, վատով մտահոգվող ու բարձրաձայնող: Որտեղ էլ աշխատել է, եղել է պարկեշտ, ընկերական, սիրալիր:

Սիսիանի շախմատի դպրոցի կոլեկտիվը, սաները անկեղծ ափսոսանքով կիսում են Թովմաս Սահակյանի ընտանիքի անդամների, հարազատների վիշտը, սփոփում եւ մխիթարում նրանց: Թովմաս Սահակյանի հիշատակը վառ կմնա նրա սաների, կոլեգաների, աշխատանքային ընկերների եւ բոլոր ճանաչողների սրտերում:

Սիսիանի շախմատի դպրոց

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *