ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Բարի համբավն արդեն թանկ կապիտալ է: Իսկ այն հեշտությամբ չի տրվում, այն վաստակում են, նրան` արժանանում:
Գագիկ Առաքելյանը վաստակել էր այդ համբավը եւ արժանացել մեծ հարգանքի` իր մարդկային նկարագրով, իր աշխատանքով, իր ապրած կյանքով: Ու այդ էր, նաեւ, պատճառը, որ նրա մահվան բոթը խորապես ցնցեց հանրությանը, միաժամանակ արժեւորելով միտքը, որ, հիրավի, ամենքին չէ տրված բարի համբավ վաստակելն ու այն մինչեւ կյանքի վերջ անխաթար պահելը:
Բռնակոթի գյուղի Առաքելյանների հայտնի գերդաստանում ծնված ու դաստիարակված մարդը, թերեւս, այդպես էլ պիտի լիներ, իր ողջ աշխատանքային ուղին միայն կառուցելու, շենացնելու, ստեղծելու հավատամքով ապրած շինարարը այդպես էլ պիտի լիներ:
Գագիկ Առաքելյանը ծնվել է 1950 թ.-ին, Բռնակոթում: Ավարտել է տեղի միջն. դպրոցը, այնուհետեւ ստացել շինարարի մասնագիտություն, եւ տարածաշրջանում գրեթե չկա շինարարական մի կառույց, մի ծրագիր, որի մեջ նրա աշխատանքն ու մասնագիտական ներդրումը չլինի:
Համակարգային փոփոխությունները չանդրադարձան նրա աշխատասիրության վրա: Պետական շինարարական կառույցների փլուզումից հետո ստեղծեց մասնավոր կազմակերպություն եւ շարունակեց քրտինքով գրել իր աշխատանքային ուղին:
Գագիկ Առաքելյանը թողեց բարի անուն, վաստակած հեղինակություն, թողեց լավ ընտանիք ու հանրությանն օգտակար հետնորդներ: Նա կշարունակի ապրել բոլորի հիշողության եւ իր անունը կրող Գագիկ թոռան մեջ: Խոնարհում նրա բարի հիշատակին:

Աիդա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *