ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Կյանքից անժամանակ հեռացավ Գարուշ Ալեքսանյանը, ով ուսուցիչ էր կոչումով, էությամբ, աշխատանքով: Իսկ ուսուցչի մահը կրկնակի մահ է: Այն կրկնակի ծանր է նաեւ այն սերնդի, այն դպրոցի համար, որի թե՛ սանն է եղել, թե՛ ուսուցիչը, թե՛ տնօրենը:
Գարուշ Գրիշայի Ալեքսանյանը ծնվել է 1962 թ.-ին Սպանդարյան գյուղում: Ավարտել է տեղի 8-ամյա, ապա` Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցները: Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո 1982-88 թ.թ.-ին սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:  Ավարտելուց հետո աշխատել է Ծղուկի, Սպանդարյանի, Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցներում որպես պատմության ուսուցիչ: 1991 թ.-ից մինչեւ մահը Սպանդարյանի միջն. դպրոցի տնօրենն էր:
Նուրբ հումորով, պատմական իրադարձություններին արդիական մեկնաբանություն տալով ապրեց իր բեղուն կյանքը: Երազում էր Սպանդարյանի դպրոցը լավագույններից մեկը դարձնել, չհասցրեց… Նրա երազանքն իրականություն կդարձնեն նրա սաները` այդպես հայտնելով իրենց խորին երախտագիտությունն իրենց ուսուցչի, տնօրենի, պարզապես`լավ մարդու հիշատակին: Հանգի՛ր խաղաղությամբ, ուսուցի՛չ: Թող լույս իջնի քո շիրիմին:

Խաչիկ ԽԱՉՈՒՄՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *