ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Դեռ չբոլորած 58 տարին` կյանքից անժամանակ հեռացավ վաստակաշատ մանկավարժ Նազիկ Գեւորգի Գեւորգյանը:
Ավարտելով Երեւանի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը` նա իր աշխատանքային կենսագրության հարուստ էջերը սկսել է գրել Գորայքի, ապա` Ուզի միջն. դպրոցներում, իսկ 1979 թ.-ից մինչեւ կյանքի վերջը աշխատում էր Սիսիանի թիվ 2 միջն. դպրոցում:
Սիրված ու հարգված մանկավարժ էր` մարդ-մանկավարժ, մանկավարժ-մարդ ներդաշնակությամբ: Ապրեց ու աշխատեց անձնվիրաբար: Նրբանկատ էր, զգացմունքային, խորությամբ էր ապրում ու ընկալում յուրաքանչյուրի ցավն ու հոգսը: Նախանձելի աշխատասեր էր, բարեխիղճ ու պատասխանատու, իր գործի հմուտ գիտակն էր, հասարակության լիարժեք քաղաքացի:
Նա սիրում էր իր սաներին, եւ յուրաքանչյուր աշակերտի համար ուներ գոտեպնդող ու քաղցր խոսք, ուստի նրան աշակերտելը բարեբախտություն էր ու պատիվ, իսկ նրա` «ապրես»-ը մշտապես ոգեշնչում էր անգամ ուսման մեջ թերացողին:
Երբեք չիջավ  մանկավարժական իր բարձունքից` մնալով իրեն աշակերտած բոլոր սերունդների խորհրդատուն ու բարեկամը: Ահա թե ինչու նրա մահվան բոթը այդքան ծանր ընդունեցին Սիսիանում եւ նրա սահմաններից դուրս ապրող նրա հազարավոր սաները, գործընկերները, ովքեր խորապես վշտացած են եւ սգում են սիրելի ուսուցչուհու մահը:

Թիվ 2 միջն. դպրոցի տնօրինություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *