ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

2010 թ.-ի հոկտեմբերի 28-ին կյանքից հեռացավ վաստակաշատ մանկավարժ Թամարա Հավհաննիսյանը:
Ծնվել է 1930 թ.-ի մայիսի 31-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Տեղի միջն. դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Բարձրավանի դպրոցում որպես ավագ ջոկատավար` միաժամանակ հեռակա սովորելով Երեւանի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանություն ֆակուլտետում:
1951 թ.-ից աշխատել է Բռնակոթի, 1969 թ.-ց` Սիսիանի թիվ 3-րդ, ապա` 1-ին միջն. դպրոցներում որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի: 1975 թ.-ից անցել է վաստակած հանգստի:
Իր բեղուն աշխատանքի ընթացքում արժանացել է մի շարք գովասանագրերի եւ պարգեւատրվել մեդալներով:
1978 թ.-ին արժանացել է ՀԽՍՀ, 1979 թ.-ին` ԽՍՀՄ «Գերազանցիկ ուսուցիչ» կոչմանը:
Սիրված մանկավարժի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտում:

Սիսիանի՝ վետերան ուսուցիչների խորհուրդ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *