ՑԱՎԴ ՏԱՆԵ´Մ, ԶԻՆՎՈ´Ր…

Մեր զինվորի հանդեպ մեր ազգային սերը պաշտամունքի է հասնում: Ու այդ սերը ընտանիքում է սերմանվում, մանկապարտեզում, դպրոցում:

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին էր նվիրված Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը: Որպես խորին խորհուրդ, այն անցկացվեց դպրոցի բակում տեղադրված արցախյան պատերազմի նահատակ, նույն դպրոցի շրջանավարտ Արշակ Գրիգորյանի հուշարձանի շուրջը:

Դպրոցի ուսուցիչներից ու աշակերտներից բացի միջոցառմանը ներկա էին նաեւ ազատամարտիկներ, զինծառայողներ, պատանի երկրապահներ:

Ազատամարտիկ Մանվել Գեւորգյանը նշեց, որ նման միջոցառումները անհրաժեշտ են սերնդի դաստիարակության համար, սերունդների միչեւ շարունակական կապը պահպանելու եւ այդ գիտակցումը փոխանցելու ու ամրապնդելու համար: «Փոքր որդիս հիմա զինծառայող է, ծառայում է սահմանաDSC00784պահ ուժերում: Ազատամարտիկ լինելով՝ ուրախ եմ, որ նաեւ զինվորի հայր եմ, ուրախ եմ, որ այսպիսի սերունդ է մեծանում: Ճիշտ է՝ տարին տխուր եւ ցավալի միջադեպերով սկսվեց, զիվորներ կորցրեցինք, բայց ազգային մեր ոգին անկոտրուն է: Մաղթում եմ, որ ոչ մի օջախ չմարի, զինվորները իրենց պարտքը կատարած՝ վերադառնան իրենց օջախներ»:

Ապա խոսելով Վուրգ Ոսկանյանի մասին՝ ազատամարտիկը նշեց, որ թեեւ արդեն 50 տարեկան է, բայց իրեն դեռ եւ մինչեւ կյանքի վերջ զգալու է Վուրգ Ոսկանյանի սան, քանի որ նա եղել է ու մնալու է բոլորի հրամանատարը: «Մենք լավ հրամանատարներ շատ ենք ունեցել, բայց ահա արդեն 25 տարի է՝ Վուրգի նման հրամանատար չկա: Նա մնում է բոլորիս հրամանատարը»:

Սիսիանի զորամասում իր զինվորական պարտDSC00814քը կատարող զինծառայող Արթուր Մարդանյանը նախ շնորհակալություն հայտնեց նման միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար, ապա նշեց, որ դրանով էլ ավելի է բարձրանում իրենց մարտական ոգին, նոր ուժ են ստանում, նոր կորով:

«Ինքս Իջեւանից եմ, Տավուշից, մի մարզ, որն ավելի մեծ շփման գոտի ունի հակառակորդի հետ, քան՝ Արցախը: Իսկ բանակում ծառայելը ամրացնում է այն գիտակցումը, որ մեր սահմանները մենք պիտի պաշտպանենք՝ լինի զինվորական ծառայության ժամանակ, թե՝ զորացրումից հետո»: Ասաց, որ ծառայությունն ավարտելուց հետո իր հետ Սիսիանից կտանի լավ տպավորություններ, իսկ Արշակ Գրիգորյանի եւ Վուրգ Ոսկանյանի հայրենասիրական ոգին իրենDSC00769 ուղեկից կլինի ողջ կյանքում:

Դպրոցում հայրենասիրական միջոցառումների կազմակերպումը կարեւորեց նաեւ դպրոցի զինղեկ Արսեն Մանուկյանը, հավելելով, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը աշակերտի կրթության եւ դաստիարակության կարեւոր մասն է ինչպես ապագա զինվորի, այնպես էլ՝ երկրի ապագա քաղաքացու համար: «Միջոցառումը նվիրված է հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Այն աշակերտին տալիս է ռազմահայերնասիրություն, ամրապնդում սերը հայրենիքի հանդեպ, եւ ունի ուսուցողական այն նպատակը, որ դաս առնելով մեր հերոսներից, նրանք այսօրվանից գիտակցեն, որ երկրի տերը իրենք են»,-ավելացրեց նա:

Բանակի օրվա առթիվ շնորհավորեց նաեւ Վուրգ Ոսկանյանի քույրը՝ Էմմա Ոսկանյանը՝ խաղաղություն մաղթելով մեր ժողովրդին:

Բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ առաջին անգամ հնչեց Անի Մարգարյանի (Անի Խութեցի) հեղինակած երգը՝ նվիրված հրամանատար Վուրգ Ոսկանյանին: Երգի հեղինակի ուղերձը ու հայոց բանակի օրվա առթիվ սիսիանցիներին հղած շնորհավորանքի խոսքը հնչեցրեց դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանը:

Երգը կատարեցին բոլոր դպրոցականները՝ ձայնակցելով հեղինակի կատարմանը:

Հնչեցին հայրենասիրական երգեր, հայ զինվորին եւ հայոց բանակը փառաբանող բանաստեղծություններ՝ մեկ անգամ եւս փաստելով, որ ճակատագրորեն՝ ծնված օրվանից հայ արու զավակը զինվոր է, հայ աղջիկը՝ նրան զինավառողը…

«ՈՐՈՏԱՆ»

26.01.2015

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *