ՓԱԿՎԵՑ ՀԵՔԻԱԹԻ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ

Սիսիանի թիվ 2 նախակրթարանի ավագ խմբի 40 երեխա այսօր հրաժեշտ տվեց սիրելի մանկապարտեզին, դաստիարակներին, խաղալինքերին: Սեպտեմբերի մեկին նրանք կհամալրեն քաղաքի տարբեր դպրոցների առաջին դասարաններ, բայց միշտ վառ կպահեն հարազատ մանկոյի հուշերն ու հիշողությունները: Մշակույթի կենտրոնի տոնական եւ զարդարուն դահլիճում երեխաները երգեցին հայրենիքին, զինվորին, մայրիկին, բանակին, Հայաստանին նվիրված երգեր, կատարեցին պարային համարներ:

Նախակրթարանի տնօրեն Զվարթ Հովսեփյանը նշեց, որ 20-րդ սերունդն է ճանապարհում դպրոց, բայց անկարող է թաքցնել իր ուրախությունը, քանի որ առաջին անգամն է ավարտեցնում 40 հոգանոց խումբ, ինչը բավականությամբ եւ բերկրանքով է լցնում իր սիրտը: Նախակրթարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց ծնողներին` նման հրաշալի երեխաներ իրենց վստահելու համար, կոլկետիվին` նվիրված աշխատանքի համար եւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին` մանկապարտեզները եւ երեխաներին ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ծնողների անունից շնորհակալություն հայտնելով նախակրթարանի ողջ կոլեկտիվին` իրենց երախաներին այսպես պատրաստված դպրոց ճանապարհելու համար, Լիա Ստեփանյանը նշեց, որ այսօր ավարտվում է իրենց մանուկների կյանքի ամենաքաղցր, ամենաթանկ հեքիաթը: Այսօր նրանք թերթում են այդ հեքիաթի վերջին էջը: «Փակվեց նրանց մանկու36320671_1362890453855553_1078994848175882240_nթյան մոլորակի վերջին էջը, սակայն այն կթողնի հիշողություններ ողջ կյանքում, կհիշեն իրենց կողքի մահճակալի ընկերուհուն, ետճաշիկի կոնֆետներն ու թխվածքաբլիթները: Երկու տարեկան էր աղջիկս, երբ նրան բերեցինք մանկապարտեզ, հիշում եմ նրա վախվորած քայլերը, նրա հուզված բաժանումը: Այսօր ես մանկապարտեզից նրան տանում եմ զինված բազմաթիվ գեղեցիկ հատկանիշներով, զինված գիտելիքներով, պատրաստ` հաղթահարելու դպրոցական առաջին փորձությունը, որի համար շնորհակալություն եմ հայտնում մանկապարտեզի ողջ կոլեկտիվին»,- նշեց Լիա Ստեփանյանը` բարի երթ մաղթելով բոլորին:

Շնորհավորելով երեխաներին եւ ծնողներին գեղեցիկ ու հուզառատ տոնի առթիվ` Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նշեց, որ նախակրթարանները եղել են եւ կան իր ուշադրության կենտրոնում եւ ինքը որդեգրել է «մանկապարտեզները` առանց խնդիրների» աշխատաոճը եւ ամեն ինչ անում է` հասնելու դրա իրականացմանը: «Նրանք մեր ապագա զինվորներն են»,-դիմելով 30 տաղներին` ասաց համայնքի ղեկավարը, հավելելով, որ տղաների ամեն եռյակ պատասխանատվություն է կրում է մեկ գեղեցկուհու պաշտպանելու համար, ու շնորհակալություն հայտնեց ծնողներին, տնօրենին, մանկապարտեզի կոլեկտիվին` 40 երեխայի հետ սրտացավ աշխատելու համար, որի արդյունքը այս պատրաստված, գիտակ, խոհուն, բանիմաց երեխաներին դպրոց ճանապարհելն է: Խոսելով թերությունների մասին, համայնքի ղեկավարը նշեց, որ դրանք էլ կան, եւ կլինեն, բայց  չլինեն այնպիսիք, որի հետեւանքով տնօրեն, դաստիարակ են ազատվում աշխատանքից: Իսկ թերությունները պիտի բարձրաձայնվեն` լուծում ստանալու համար:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *