ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՉԵՆ ՑՆՑԻ ԳՅՈՒՂԸ

Վաղինակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Շաքեի դպրոցի տնօրեն

Շաքեի հողագործը գլուխը կախ` իր հողն է վարում, իր տունը իր քրտինքով է պահում, «քարից հաց քամելով է» իր զավակին ուսման տալիս, ուսուցիչն ու աշակերտը բարենորոգ դպրոցում են դաս անցկացնում, ինչը երազանք է շատերի համար, քաղաքական անցուդարձին տեղյակ են, երկրում կատարվող իրադարձություններին` գիտակ, կուսակցություններին` քաջածանոթ: Որքան էլ առօրյա գործի, հոգսի մեջ խրված` քաղաքականապես էլ ակտիվ են: Գրեթե բոլոր կուսակցություններն էլ անդամներ, համակիրներ, համախոհներ ունեն, ինչը, անշուշտ, բնական է: Ես նաեւ ուրախանում եմ` այդպիսի ակտիվություն տեսնելով. նշանակում է` ոչ ոք անտարբեր չէ երկրի ճակատագրով, ոչ ոք իրեն դուրս չի դնում երկրում կատարվող գործընթացներից եւ կարեւորում է իր դերն ու մասնակցությունը երկրի կառավարման մեջ:
Համայնքի ղեկավարը անդամակցում է ԲՀԿ-ին, ես` ՀՀԿ անդամ եմ, միմյանց չենք խանգարում, չենք խոչընդոտում, ընդահակառակը, համայնքային խնդիրներ լուծելիս սատարում ենք միմյանց` հանուն համայնքի շահերի:
Նույնն է նաեւ հիմա: Քաղաքական պայքարի այս բովում մենք մեր գործն ենք անում` չվնասելով միմյանց: Քվեարկությունն է մեկօրյա, ընտրությունը մեկ օրում չի որոշվում եւ մեկ օրով չի ավարտվում: Ընտրությունից հետո էլ բոլորս ապրելու ենք նույն համայնքում, շարունակելու ենք մնալ նույն կուսակցության անդամները, կրելու ենք նույն բարոյական նկարագիրը: Կարծում եմ` յուրաքանչյուրիս պահվածքը հենց յուրաքանչյուրիս կուսակցության բնութագիրն է լինելու:
Ես հիմա գիտակցաբար չեմ խոսում համայնքային խնդիրներից, ուսումնական գործընթացներից, դրանք լուծվող հարցեր են, ինչպես որ լուծվում են. մեկը` շուտ, մեկը` մի քիչ ուշ: Կարեւորը այն առողջ մրցակցությունն է համայնքում, որ ցանկանում է մեզանից յուրաքանչյուրը, առավելապես` իշխող կուսակցության ներկայացուցիչներս, քանի որ մեզ վրա կրկնակի պատասխանատվություն է դրված թե որպես մրցակցող ուժ, թե որպես` ղեկավարող:
Որպես Շաքեի համայնքի մտավորականության ներկայացուցիչ, որպես դպրոցի տնօրեն կարեւորում եմ ճիշտ կողմնորոշումը, համոզմունքը եւ պահի թելադրանքով չգործելը: Կարեւորում եմ հավատը քաղաքական այն կուրսի եւ այն ուժի հանդեպ, որն այսօր նաեւ երկրի ղեկավար ուժն է: Իսկապես, «Հավատանք, որ փոխենք»:
Առանց հավատի, առանց նվիրումի, համոզմունքի ոչինչ չի փոխվի: Մենք, ունենալով այդ հավատը, հավատում ենք, որ… կփոխվի:

Համարի նյութերը եւ լուսանկարները    
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *