ՔԱՋԱԼԵՐՎԵՔ ԵՎ ՔԱՋԱԼԵՐԵՔ

Սիրելի մայրեր, կանայք, քույրեր, ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի խորհրդի անունից շնորհավորում եմ Մայրության, Սիրո, Գեղեցկության միամսյակը եւ մաղթում, որ մայրական երջանկությունը, կանացիական գեղեցկությունը, սիրո հավերժությունը ոչ թե միամսյակով չափվի Ձեզ համար, այլ` հարատեւի, որին այնքա~ն արժանի եք:
Առանձնակի խոնարհումով շնորհավորում եմ այն կանանց ու մայրերին, այն աղջիկներին ու դուստրերին, որոնց այրերն ու զավակները, որոնց սիրելիներն ու հայրերը իրենց կյանքը զոհաբերեցին Արցախյան գոյամարտում` հանուն այսօրվա խաղաղ երկնքի:
Քաջալերվեք ու քաջալերեք Ձեր ամուր ոգով, Ձեր պինդ հավատով ու զորավոր կամքով:

ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի
խորհրդի նախագահ`
Աշոտ ՄԻՆԱՍՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *