ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾՐԱԳԻՐ

21330914_1158416270969640_1037700217_o

Save the children կազմակերպության եւ «Մասնագիտական բարեփոխումներ» ՀԿ-ի հետ համատեղ Սիսիանի պետական քոլեջում իրականացվում է կրթական ծրագիր, որի նպատակը 15-35 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդների զբաղվածության խնդիրների փոքրի ի շատե լուծումն է մեր տարածաշրջանում: Ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2016 թ.-ի օգոստոսից եւ բաղկացած է երկու՝ կրթական եւ զբաղվածության ապահովման փուլերից: 2016-ի մայիս ամսից կազմակերպվել են մեղվաբուծության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման քառամսյա կարճաժամկետ դասընթացներ, ընթացիկ տարվա հունվարից սկսվել են զբաղվածության ապահովման ուղղությամբ տարվող գործնական աշխատանքները: Շահելով մեղվաբուծության զարգացման ծրագիրը՝ ստեղծվել է մեղվաբուծական սոցիալական ձեռնարկություն, որտեղ աշխատանքի է ընդգրկվել 5 հաշմանդամություն ունեցող երիտասարդ: Նրանցից 4-ը զբաղվում են մեղուների խնամքով, մեկը՝  համակարգչային օպերատոր է, ով իրականացնում է նաեւ գովազդի պատրաստման, փաթեթի նախագծման աշխատանքները, եւ բավականին հաջողությունների է հասել:

Save the children հովանավորությամբ ձեռք են բերվել սոցիալական ձեռնարկության գույքը, 21363437_1158415644303036_280139937_oնյութերը, կազմակերպվել են դասընթացները, տրվել է աշխատողների աշխատավարձը: Ձեռք է բերվել 25 մեղվաընտանիք: Բավականին եկամուտ էլ ստացվել է մեղրի վաճառքից: Երիտասարդները մեծ ոգեւորությամբ ու խանդավառությամբ են կատարում իրենց գործը, իրենց լիարժեք մարդ են զգում, պիտանի թե իրենց ընտանիքին, թե՝ հասարակությանը, եւ խանդավառությունն այնքան է համակել նրանց, որ 12 հոգի որոշել են մեղվաբույծի մասնագիտություն ստանալ քոլեջի նորաբաց բաժնում: Թեեւ աշխատանքի ընթացքում բավականին մասնագիտացել են, հմտացել, ծրագրի համակարգողի օգնությամբ կարողանում են  աշխատել, սակայն քոլեջում ստեղծված են բոլոր պայմանները՝ ավելի խորացված գիտելիքներ ստանալու: Համաձայն ծրագրի՝ յուրաքանչյուր տարի սոցիալական ձեռնարկության մեջ կընդգրկվի քոլեջի մեղվաբուծության բաժինն ավարտող եւս մեկ շրջանավարտ:

Սոցիալական ձեռնարկության արտադրանքի իրացման խնդիրներ չկան: Շահառու հաշմանդամություն ունեցողների մի մասը աշխատավարձի փոխարեն գերադասում է վերցնել իրենց արտադրած մեղրը, քոլեջի դասախոսական կազմից շատերը, հաշմանդամություն ունեցողներին աջակցելու նապատկով, նույնպես գնում են այդ մեղրը: Պատվերներ կան Save the children գրասենյակից: Նրանք ցանկանում են գնել այդ մեղրը՝ համոզմունքով, որ այն մաքուր եւ անարատ է:

21389241_1158416367636297_8626918_oԻսկ թե ինչու ընտրվեց հենց մեղվաբուծությունը, կարծում եմ՝ հասկանալի է շատերին: Քանի որ Սիսիանում արտադրական ձեռնարկությունները քիչ են, Սիսիանն էլ ավանդաբար մասնագիտացված է եղել գյուղատնտեսության ուղղությամբ, գտանք, որ մեղվաբուծությունն այն ճյուղն է, որը կարող է եկամուտ ապահովել անգամ ամենասակավ տարիներին, եւ բնակլիմայական ամենաաղետալի տարում կարող է, համենայնդեպս, ինքնածախսածակվել: Մեղվաբուծությունն ընտրեցինք, որովհետեւ հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար այն ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության չեն պահանջում:

Այս ծրագրի շրջանակներում, բացի մեղվաբուծությունից, որոշել ենք զբաղվել նաեւ հատապտուղների արտադրությամբ: Քոլեջի տնօրինությունը 500 մք հողատարածք է տրամադրել, որտեղ հոկտեմբեր ամսին կսկսենք մորու, մոշի տնկիներ դնել, զարգացնել նաեւ հատապտուղների արտադրությունը: Մտադիր ենք ապագայում ավելացնել մեղվաընտանիքների թիվը, մեծացնել եկամուտները, ստանալ նաեւ մեղվաբուծական այլ մթերքներ՝ ծաղկափոշի, մայրակաթ, ակնամոմ: Մեղվի հետ կապված ամեն ինչը ազնիվ է եւ արդար, ինչպիսին փորձում ենք դարձնել նաեւ մեր սոցիալական ձեռնարկությունը:

Օլյա ԲԱՐՍԱՄՅԱՆ
Սիսիանի պետական քոլեջի ուս. մասի քարտուղար,
ծրագրի համակարգող

 

369 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *