ՕՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍՊԱՍՎԱԾ

Ույծեցի Մելինեն եւ Արսենը փերվարի 13-ը միշտ եւ վառ կհիշեն ոչ միայն նրա համար, որ այդ օրը օրհնվեց նրանց ամուսնական ուխտը, ոչ միայն նրա համար, որ այդ օրը համընկավ Տյառնընդառաջի գեղեցիկ տոնին, այլեւ նրա համար, որ ույծեցի 11 այլ նորապսակների հետ շրջան կազմեցին հենց գյուղամիջում վառված կրակի շուրջ, ստացան համագյուղացիների բարեմաղթանքներն ու 7 որդով սեղան նստելու ավանդական օրհնանքները:
Տյառնընդառաջի տոնը, որ արդեն ավանդաբար նշվում է հայ համայնքներում, նույնիսկ այնտեղ, ուր եկեղեցիներ չկան, վերածվել է իսկական ժողովրդական եւ սպասված տոնի: Այդ տոնը Արսենին եւ Մելինեին, ինչպես նաեւ մյուս 11 նորապսակ զույգին պարգեւեցին  համայնքապետարանը, մշակույթի տունը` տնօրեն Հերմինե Մաթեւոսյանի նախաձեռնությամբ: Օրը նորապսակ զույգերի համար առատ էր նաեւ նվերներով, բանաստեղծական հղումներով եւ այլ անակնկալներով: Տոնը իրենց ասումունքով զարդարեցին մանկապարտեզի սաները:

Ջուլիետա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *