ՕՐ, ՈՐ ՄԻՇՏ ԿՄՆԱ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ…

DSC06475

Սիսիանի թիվ 2 նախակրթարանի ավագ խմբի 35 երեխա հրաժեշտ տվեց մանկապարտեզին: Նրանց դաստիարակներն ու ծնողներն արել էին ամեն ինչ՝ երեխաների համար օրը հիշարժան դարձնելու: Մշակույթի կենտրոնի՝ վառ գույներով զարդարուն դահլիճն ու փոքրիկ երեխաների անմեղ, չարաճճի, հոգեթով երգն ու պարը մի պահ ներկաներին կտրեց իրականությունից՝ տեղափոխելով մանկության գունեղ մոլորակ, ուր թագավորում են սերն ու ժպիտը, ծափն ու ծիծաղը: Դեռեւս վեց տարին չբոլորած այս փոքրիկները մեծ պատասխանատվությամբ, եռանդով ու խանդավառությամբ, անսխալ ու ոգեշունչ կատարեցին իրենց բոլոր գեղարվեստական համարները՝ արդարացնելով դաստիարակների եւ ծնողների հույսերը: Փոքրիկները մեծագույն հաճույքով էին կատարում հայրենիքին, հայ զինվորին, հայոց բանակին, գարնանը, թիթեռին ու ծաղիկին, մայրիկին նվիրված պարերգերը: Նույն պատասխանատվությամբ ներկայացրեցին նաեւ հայոց ոսկեղենիկ ու մեսրոպատառ այբուբենին ե19553095_1110204585790809_1073048051_nւ Մեսրոպ Մաշտոցին փառաբանող փոքրիկ բերամդրություն, հավաստիացումով, որ հասկանում են զինվոր-տառերի դերն ու իմաստը մեր ժողովրդի կյանքում: Վստահաբար՝ նրանք են երկրի ապագան, հայոց հարուստ ժառանգության կրողն ու պատմությունը շարունակողը: Նրանք գրեթե պատրաստի առաջին դասարանցի են՝ նաեւ լավ դպրոցական դառնալու խոստումով: Մանկապարտեզի վարիչ Զվարթ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ նման երեխաներ մեծացնելու եւ նրանց դաստիարակությանն իրենց վստահելու համար, որին ի պատախան էլ, բոլոր ծնողների անունից շնորհակալական խոսք ասաց Վարդիկ Մինասյանը: Հրաժեշտի հանդեսին ներկա էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով նույնպես շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ծնողներին, երեխաներին, մանկապարտեզի աշխատակիցներին՝ հրաժեշտի հանդեսը անմոռաց ու հիշարժան դարձնելու համար:

 

 

547 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *