ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ` ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Գյուղական տարածքներում գյուղատնտե- սական գործունեության ակտիվացման նպատակով ՀՀ կառավարության` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման» գրասենյակը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի ֆինանսավորմամբ իրականացնում է փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող գործարարների ֆինանսական գիտելիքների որակի բարձրացմանը նպաստող խորհրդատվական սեմինար-դասընթաց:
Հերթական քառօրյա սեմինարը կազմակերպվել էր Սիսիանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնում, որին մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ` արդեն փորձ ունեցող գործարարներ:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց սեմինարավար Գայանե Արզումանյանը, ֆինանսական պլանավորման գիտելիքների որակի բարձրացման եւ հմտությունների զարգացման արդյունքում գործարաներն այժմ իրենք կարող են նախապատրաստել իրենց ընկերության ֆինանսական հաշվետվությունները: Ճիշտ տեղեկություններ ստանալն ու  դրանք նպատակային կիրառելը կօգնեն նրանց մտածել ոչ միայն հարկային եւ ֆինանսական հաշվետվությունը ժամանակին կազմելու եւ ներկայացնելու մասին, այլ նաեւ իրենց բիզնես-շահույթի մասին: «Պետության առջեւ իրենք իրենց պարտականությունները կատարում են, բայց իրենց պարտականությունները իրենց հանդեպ նվազ պատասխանատվությամբ են կատարում»,- նշեց նա` հանգամանքը պայմանավորելով  բավարար իրազեկված չլինելով, գյուղական բնակավայրերում բիզնես կուլտուրայի` դեռեւս ցածր մակարդակով: Գայանե Արզումանյանը, սակայն, հույս հայտնեց, որ սեմինարը, ուղղված լինելով ֆինանսական գիտելիքների որակի բարձրացմանը, կնպաստի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը նաեւ գյուղական բնակավայրերում:
Սեմինարի մասնակից  Զարուհի Ավագյանը նշեց, որ ցանկացած բիզնես-վարկ ստանալուն մեծապես խանգարել է, իր կարծիքով, ավելորդ թղթավարությvorotan13062013_1ունը: Սակայն ստանալով բավարար գիտելիքներ եւ ինֆորմացիա, հավելեց, որ դրանք ոչ թե ավելորդ, այլ` անհրաժեշտ թղթեր են: Լինելով կազմակերպության ֆինանսական պատասխանատու նա նշեց, որ ստացած ինֆորմացիան իրեն կօգնի նաեւ անհատական բիզնես-վարկ վերցնելիս:
Գյուղատնտեսական վարկով իր անասնապահական տնտեսությունը ոտքի կանգնեցրած սառնակունքցի մենատնտես Գարիկ Գեւորգյանը թեեւ ավելի ցանկալի համարեց առանց վարկի բիզնեսը զարգացնելը, սակայն, սեփական միջոցների բացակայության պարագայում, վարկը համարեց արդարացված, եթե այն նպատակային է օգտագործվում, արդյունքն էլ` ակնառու է:
«Լավ օրից չէ, իհարկե, որ մարդիկ դիմում են բանկին` վարկ ստանալու: Իսկ մեր քաղաքում բանկային վարկեր հիմնականում վերցնում են սպառողական կարիքների համար` արտերկրից ստացած ֆինանսական միջոցներով այն մարելու երաշխիքով»,- նշեց բանկային փորձագետ Մամիկոն Անդրեասյանը: Նա նույնպես հույս հայտնեց, որ  իրազեկվածության եւ ֆինանսական բավարար գիտելիքներ ստանալու դեպքում քաղաքացիները կնախընտրեն սպառողական վարկերի փոխարինեն  վերցնել բիզնես-վարկերը, իսկ  խորհրդատվական այս սեմինարը, անշուշտ, կնպաստի հաճախորդների եւ բանկերի միջեւ հարաբերությունների բարելավմանը:
Կարեւորելով ֆինանսական գիտելիքների որակի բարձրացումը բիզնեսի զարգացման մեջ  եւ սեմինարավարը, եւ ներկաները նշեցին, որ արդարացված է ցանկացած վարկ, եթե ծառայում է նպատակին եւ արդյունք տալիս:

«ՈՐՈՏԱՆ»
13.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *