…ԵՎ ԵՂԻԱԿԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՏԱՐԱԾԵՑ ԻՐ ՀԶՈՐ ԹԵՎԵՐԸ ԼՈՐԱՁՈՐԻ ՎՐԱ

Գետաթաղցի Արթուր, Խորեն, Վրեժ Դավթյան եղբայրների նախաձեռնությամբ Եղիակ սրբավայրում կանգնեցվց 6 մ բարձրությամբ երկաթակուռ խաչ:
Ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության եւ Գետաթաղից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող Եղիակ սրբատեղին, ըստ ավանդազրույցների եւ գետաթաղցի հնաբնակների, իր անվանումը ստացել է Եղիա մարգարեի անունից, եւ սիրված սրբավայր է եղել ոչ միայն գետաթաղցիների համար, այլեւ` ողջ Լորաձորի, եւ դժվարին բարձունքը բնավ խոչընդոտ չի եղել սրբավայր տանող հավատքի ճանապարհին:vorotan17082013-2
Սակայն, ինչպես նշեց նախաձեռնության հեղինակ մոսկվաբնակ Վրեժ Դավթյանը, իրենք հարթեցին դժվարանց ճանապարհը եւ դարձրեցին անցանելի նաեւ մեքենաների համար զուտ այն նպատակով, որ այնտեղ գնալ ցանկացող ծերերը, հաշմանդամներն ու հիվանդներն էլ հասնեն լեռան բարձունքին եւ այնտեղից իրենց աղոթքը հղեն առ աստված ու կատարեն  իրենց մատաղն ու ուխտը …
… Ու այդ աստվածահաճ ցանկության եւ բարի նպատակի արդյունքում է, որ Եղիակի բարձունքից սուրբ խաչը տարածեց իր հզոր թեւերը ողջ Լորաձորի վրա:
Կատարելով խաչի օծման արարողությունը` Սյունյաց թեմի առաջնորդ հայր Մակարը իր բարեմաղթանքի եւ օրհնության խոսքում հիշատակեց սուրբ Գրիգոր Տաթեւացու խոսքն առ այն, որ ով խաչ է կառուցում, նա իր պապերի հոգին է փրկում, ով եկեղեցի է կառուցում, նա իր պապերի եւ իր զավակների հոգին է փրկում եւ հայոց փրկության միակ ճանապարհը համարեց խաչն ու առաքելական եկեղեցին, օրհնանքով հաստատեց, որ այս խաչը հովանի կլինի ոչ միայն Դավթյան գերդաստանի ու Լորաձորի հավատավոր բնակչության, այլեւ` ողջ հայության համար, քանի որ խաչի առջեւ խոնարհումը մեզ կբարձրացնի Աստծո առաջ, իսկ այն, ինչ կորցրել ենք, կհավաքենք խաչի միջոցով եւ խաչի թեւերի տակ:
Գետաթաղցի Պետրոս Սարգսյանը նշեց, որ Եղիակի լեռնագագաթը միմյանց է կապել տարածաշրջանի բոլոր սրբավայրերն ու ուխտատեղիները ու փարոսի նշանակություն  ունեցել Լորաձորի եւ շրջակա տարածքի համար` իրազեկելու թշնամու գալստյան մասին, իսկ պահպանված գերեզմանաքարերն ուvorotan17082013-1 հին բնակատեղիի հետքերը ենթադրում են, որ այստեղով մետաքսի ճանապարհ է անցել, ինչի մասին են վկայում նաեւ ուղեցույց քարերը:
Դավթյան գերդաստանի շատ ներկայաչուցիչներ նշեցին, որ դեռեւս իրենց պապերից ու տատերից է ժառանգաբար փոխանցվել Եղիակի զորության հանդեպ խորը հավատքը եւ հիշատակեցին դեպքեր, որ բազմիցս սրբավայր ուխտի գնալով, մոմ վառելով ու աղոթելով` կատարվել է իրենց նվիրական նպատակը:
Հենրիկ Դավթյանն ասաց, որ անգամ սովետական աթեիզմի ամենախիստ տարիներին չեն կորցրել իրենց հավատքը Եղիակի հանդեպ եւ չեն կտրել սրբատեղիի հետ կապը, անգամ` կուսակցական նկատողություն ստանալու գնով, բայց Եղիակը եղել է իրենց տոհմի սրբազան ուխտատեղին, ու պատահական չէ, որ հենց իրենց տոհմի անդամների միջոցով վերանորոգվեց ուխտը, կանգնեցվեց խաչը եւ բացվեց դժվարանց բարձունք տանղ ճանապարհը: Ըստ Հ. Դավթյանի, ինքը հաճախ հիշում է իր տատի` Եղիակի սրբավայրին հղած երկյուղած խոսքերը` «Այ Եղիակ, երեսս ոտքիդ տակ, իմ երեխաներին պահապան լինես»: Նա հավելեց նաեւ, որ հիշում է նույնիկս 50-ականների մեծ երաշտը, երբ տարեց գետաթաղցիները խնդրանքով, հավատքով ուխտի գնացին Եղիակ, մոմ վառեցին  խաչքարի առաջ եւ… անձրեւ տեղաց:
Ըստ պատմական աղբյուրների` մեծ է եղել Յուղակ կամ` Եղիակ սրբավայրի դերը ոչ միայն Գետաթաղի, այլեւ Լորաձորի ենթաշրջանի հոգեւոր-մշակութային արժեհամակարգի ձեւավորման եւ պահպանման մեջ` հիշատակվելով դեռեւս միջնադարում: Մատուռը թեեւ այժմ ավերված է, բայց մինչ օրս պահպանված է 11-րդ դարին վերագրվող խաչքարը:
Ըստ նույն աղբյուրների` Լորաձորի հոգեւոր-մշակութային արժեհամակարգում մեծ դեր է ունեցել նաեւ 5-6-րդ դարերում կառուցված  Գետաթաղի սբ. Աստvorotan17082013-3վածածին եկեղեցին, որը վերանորոգվել է 1650 թ.-ին, իսկ 17-րդ դարում եղել գրչության ու դպրության մեծ կենտրոն, որտեղ գրվել ու ծաղկվել են հոգեւոր գրականության նմուշներ, որոնք այժմ էլ պահպանվում են Մատենադարանում:
Եղիակում խաչ կանգնեցնելու նախաձեռնության համահեղինակ, Գետաթաղի համայնքապետ Արթուր Դավթյանը  կարեւորեց այն հանգամանքը, որ յուրքանչյուր լորաձորցի Եղիակը համարել ու համարում է իր սրբավայրը եւ իր խաչը, եւ ասում` որտեղից դիտում եմ, կարծես խաչը ինձ է նայում…Սա է, որ խաչի զորությունն է, սա է, որ աստվածահաճ է, այս հավատքն է, որ հավաքում ու համախմբում է ամեն հայի, որտեղ էլ այն լինի…
Համայնքապետը հույս հայտնեց, որ հաջորդ ուխտը դեպի Եղիակ կլինի գուցե արդեն նորոգ` Սբ. Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջի ուղեկցությամբ` նորոգելով դարերի, ձորի եւ բարձունքի շարունակական կապը:
Եղիակի բարձունքի` երկինքն ու երկիրը իրար միաձուլող լայնատարած թեւերով խաչը դարձավ լորաձորցի հայի` իր հողին, հավատքին, հայրենիքին, երկրին համաձույլ ապրելու մշտարթուն ու մշտագո մի նոր վկայարան…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
17.08.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *