1974-ի այս օրը Երևանում բացվեց Ալեքսանդր Թամանյանի արձանը

1974-ի այս օրը Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
Արձանի ճարտարապետն է Սեդա Պետրոսյանը, քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը: Երեք մետր բարձրությամբ արձանը գտնվում է Երևանի կենտրոնում` Կասկադ համալիրի առջևի մասում:
Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը:
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»:

Ալեքսանդր Թամանյանի արձանը

Ալեքսանդր Թամանյանի արձանը

1974-ի այս օրը Երևանում բացվեց Ալեքսանդր Թամանյանի արձանը

1974-ի այս օրը Երևանում բացվեց Ալեքսանդր Թամանյանի արձանը

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ
mamul.am

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *