20-ամյա Էրիկին մնացել էր մեկ օր` զորացրվելու…

Դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, ինչի մասին տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Լուսադեմին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Էրիկին մնացել էր մեկ օր` զորացրվելու: Հարազատները պատրաստված եւ անհամբերությամբ սպասում էին նրա՝ տուն վերադառնալուն,-ասել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Շաքե համայնքի ղեկավար Վահան Ղազարյանը: Էրիկի հայրն էլ 2 տարի առաջ է հանկարծամահ եղել:

«Անապահով ընտանիք է: 5 երեխա են՝ 4 եղբայր, 1 քույր: Էրիկը ընտանիքի փոքրն էր: Չարչարվող, ապրող ընտանիք են: Այս նորությունից բոլորս ենք ցավ ապրում»,- ավելացրել է գյուղապետը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

5.12.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *