Monthly Archives: Հունիս 2009

9 ՄԻԼԻՈՆ` ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻՆ

1-33

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը  96 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի մարզին` ժամանակավոր զբաղվածության ապահովման եւ նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող  ու մատչելի աշխատանքներ իրականացնելու համար: Այդ աշխատանքներն ունեն սոցիալական օգտակար ուղղվածություն եւ նպատակաուղղված են համայնքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը:

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

1-34

Դպրոցական վերջին զանգի ղողանջները հնչեցին նաեւ քաղաքի թիվ 1 միջն. դպրոցի շրջանավարտների համար: Հուզախռով ու  ծաղկաբույր օրը գնաց դառնալու հուշերի շղթայի ամենավառ օրերից մեկը` կյանքի անկասելի հորձանուտում: Մնաս բարով, դպրոց, ողջույն նոր կյանքի ծիածանագույն հեռաստաններ:

ՁԵՐ ΄ԱԽՏԸ ΄ԵՐԵԼ Է, ՈՐ ԱՊՐՈՒՄ ԵՔ ԱՅՍ ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԱՅՐՈՒՄ

1-35

Եռօրյա ճանաչողական այցով Սյունիքում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը: Նրա այցի հիմանական նպատակն էր ծանոթանալ մարզի այն մշակութային արժեքներին եւ հուշարձաններին, որոնք վերանորոգվել են դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի դրամաշնորհներով: Դրանց թվում էր Տաթեւի վանական համալիրը, Տաթեի գիտաուսումնական կենտրոնը:

«ԵՍ ՔՈ ԿԵՆԴԱՆԻ ՍՈՒՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻՔ»

Երեւի շատերը կհիշեն, որ մեր անկախության առաջին տարիներին, երբ պետությունը կառուցելուն զուգահեռ նաեւ Արցախյան ազատամարտն էր մղվում, մեր դպրոցներից դուրս մնաց «Նախնական ռազմական պատրաստություն» առարկան:  Ամենատարբեր մեկնաբանություններ, պատճառաբանություններ, բացատրություններ տրվեցին, սակայն ժամանակն ինքը կրկին կարեւորեց դրա անհրաժեշտությունը, եւ դուրս մղված

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզում գործող «Քեյ Սեքյուրիթի» բնապահպանական ընկերությունը, որ վերահսկում է Սիսիան-Գորիս տարածաշրջանների բնաշխարհը, տեղեկացնում է, որ խստիվ արգելվում են որսը, ձկնորսությունը եւ անտառահատումը: Կարգազանցները կենթարկվեն խիստ պատասխանատվության: «Քեյ Սեքյուրիթի» ընկերություն

ՀՈՒՅՍՆ ԻՐ ՎՐԱ` ՄԻՇՏ ՁԳՏՈՒՄ Է ԼԱՎԻՆ

1-39

2007թ. դեկտեմբերին Աշոտավանի համայնքապետ է ընտրվել Արմեն Բեգլարյանը: Մինչ այդ շուրջ 25 տարի աշխատել է դպրոցում, եղել է մանկավարժ: Գտնում է, որ մանկավարժի մասնագիտությունը եւ երկար տարիների աշխատանքային փորձը հիմա էլ օգնում են իրեն, շատ են օգնում համայնքային աշխատանքներում: Մանկավարժի

«ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ»

1-40

«Մանուշակագույն հորիզոններ» խորագիրն էր կրում Սիսիանի պատմության թանգարանում բացված նկարչուհի Զարա Գասպարյանի անհատական ցուցահանդեսը: Նկարների ցուցադրություն լինելուց բացի ցուցահանդեսը կազմակերված էր այնպես, որ թողեց վարդավառյան ծեսի տպավորություն` նկարների դիտումը զուգորդելով թե՛ թանգարանի ցուցանմուշների ցուցադրմամբ, թե՛ նկարչուհու` որպես արարող-ստեղծող էության մեծարմամբ,

«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ», «ՔԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆՈՒՄ»

1-41

1965-ի ապրիլի 14-ի գարունը ավետաբեր էր Հարությունյանների ընտանիքի համար, իսկ մայրացած Նինային թվացել էր, թե իր կյանքը մի քանի գարունով էլ էր ավելացել… Կապույտ էին որդու աչքերը, ժպտուն, բայց այդ վճիտ աչքերը փայլեցին ընդամենը 28 գարուն` տանելով իրենց հետ նաեւ

ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐՈՎ ՈԳԵՇՆՉՎԱԾ

1-42

Իշխանասարի համայնքում մայիսյան տոնակատարությունների վերջին ակորդը Հանրապետության օրվա` մայիսի 28-ին նվիրված համատեղ ակցիան էր` կազմակերպված համայնքի, դպրոցի եւ «Սիսիանի քաղաքացիական կենտրոն» ՀԿ-ի անդամների ջանքերով: Նպատակ ունենալով համախմբել համայնքային բոլոր կարող ուժերը` ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները տոնական օրը նշեցին ոչ միայն

ԱՆՇՈՒՔ, ԲԱՅՑ ՀՈՒՍԱՇԱՏ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՈՒՄ

1-43

Արդեն 5-րդ տարին է, որ 9-ամյա Սուրեն Գեսյանը հաճախում է քաղաքի 2-րդ միջն. դպրոցում գործող Ալիկ Հարությունյանի շախմատի խմբակ: 5 տարեկան էր, որ ծնողները նրան վստահեցին Ալիկին ու … Սուրենը շատ արագ սիրեց շախմատը, ինչպես որ շատ արագ սիրեց ընկեր