Monthly Archives: Դեկտեմբեր 2009

ԱՆՈՒՆԸ՝ ԿՏՐԻՃ, ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ՝ ՄՈՌԱՑՎԱԾ

1-89

www.getik.am. ինտերնետային էջերից մեկում տեղադրված այս հասցեն անմիջապես գրավեց ուշադրությունս. մեր հայրենակից, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի ինտերնետային հասցեն է: Էջը բացելուն պես զարմացա. քանդակագործը իր բազմաթիվ աշխատանքներից, որպես էջի խորհրդանիշ, ընտրել էր Սիսիանում` «Որոտան» ռեստորանի հարակից տարածքում տեղադրված ձիարձանը: Զարմանքս վերածվեց

ԻՇԽԱՆԱՍԱՐԸ՝ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

1-90

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ՀԱՄԱՅՆՔ Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2009թ.-ի նոյեմբերի 7-ի թիվ 418 հրամանագրով Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանն արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի: Մեզ  հետ զրույցում Մարատ Պետրոսյանը

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՉՆ Է, ՄԵՐ ԶԵՆՔԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

1-91

Վերջին շրջանում Սիսիանում ակտիվացած աղանդների դեմ կազմակերպված «Ո՛չ՝ աղանդներին» ակցիայի, հոգեւորականի նկարագրի, նրա ծառայական կերպի, եկեղեցական եւ այլ խնդիրների շուրջ է մեր զրույցը Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հովիվ Տեր-Գրիգոր քահանա Հովսեփյանի հետ: -Տեր հայր, ո՞րն էր հոկտեմբերի 24-ին Սիսիանում կազմակերպված 

ԱՆԳԵՂԱԿՈԹՑԻՆ ՊԱՐՏՔ ՄՆԱ՜…

1-92

Արմեն Խաչատրյանը Անգեղակոթի համայնքում պաշտոնավարող երկրորդ համայնքապետն է՝ համայնքների ձեւավորումից ի վեր: Ընտրվել է 2008-ին: 44 տարեկան է, ունի բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Աշխատանքային կենսագրությունն սկսել է բանվորությունից, այնուհետեւ շուրջ 11 տարի աշխատել է Էլեկտրոցանցում: Բայց, մտածելով, որ Անգեղակոթին

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՄԱՐԴՈՒՆ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻՆ՝ ԸՆԾԱՅԱԳՐՈՎ

1-93

Կան մարդիկ, ովքեր հայրենասիրությունը, հայրենիքին անմնացորդ ծառայելը իրենց կյանքի ամենակարեւոր նպատակն են համարում: Նրացից է «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության վարչության անդամ Վախթանգ Արմենակի Հասրաթյանը: Մի մարդ, ով դեռ պատանի տարիներից ազգի խնդիրները համարել է իր ամենօրյա հոգսերից մեկը: Ծնվել է

ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹԻ ՆՄԱՆ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԻ ՆՐԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀԸ

1-94

Երբ 1994թ.-ին Սիսիանի Ժողտնտ քոլեջում բացվեց «Բուժքույրական գործ» նոր մասնագիտությունը, քչերն էին հավատում, որ այն ոչ միայն կկարողանա դիմանալ ժամանակի փորձությանը, այլ ուսումնական հաստատություններում գործող նմանատիպ մասնագիտությունների հետ մրցակցությանը, այլեւ` կայանալուն: Եվ այդ քչերից էին գաղափարի հեղինակ, քոլեջի տնօրեն, ԱԺ

Է՜, ՉԵՄ ԻՄԱՆՈՒՄ …

Ընկերոջս հետ մեր սարերն էինք բարձրանում: Ճանապարհին հանդիպեց մեր գյուղացի Սարգիս դային, որ հորթերն էր արածեցնում, ու քանի որ ամբողջ օրը մարդու չէր հանդիպել, անմիջապես զրույցի բռնվեց. – Երևանից նո՞ր ես եկել, – հարցրեց: – Հա, – պատասխանեցի, – նոր

ԿՈՉՈՒՄԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉ

1-95

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքեց սիրված ուսուցիչ, իր կենսագրության ավելի քան 50 տարին մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանն անմնացորդ նվիրած, կոչումով մանկավարժ Կանյակ Աղալոյի Իսկանդարյան-Հովակիմյանը: Ծնվել է 1924թ.-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Ավարտելով տեղի միջն. դպրոցը՝ սովորել է

ՎԱՌԱՐԱՆԻ ԾՈՒԽԸ ՉԽԱՆԳԱՐԵՑ

1-96

Թեեւ դրսում արդեն ձմռան շունչն է, եւ թիվ 2 նախակրթարանի հանդիսությունների դահլիճում վառարանն էր հուշում մոտալուտ ցրտերի մասին, բայց աշնան գույներ էին հագել  թե՛ դահլիճը, թե՛  ավագ խմբի 24 սաները, որոնք գովերգում էին աշնան առատությունը, աշնան երանգները`  երջանկություն եւ բերկրանք

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործ է հարուցվել Լիլիկ Մուրադյանի կողմից Զարզանդ Ազատի Մուրադյանին մահացած ճանաչելու պահանջի մասին: Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք տեղեկություններ ունեն քաղաքացի Զարզանդ Ազատի Մուրադյանի գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել Սյունիքի մարզի ընդհանուր