Monthly Archives: Հունվար 2010

ԲՈԼՈՐ ՃԱՄՓԱՆԵՐԸ ՏԱՃԱՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ

Ամեն Սուրբ Ծննդյան տոներին Հայոց բոլոր ճամփաները Տաճար են տանում: Բացառություն չէր նաեւ այս տարին: Մարդիկ գնում են եկեղեցի՝ լավի, բարու, հաջողության, հույսի ու հավատի ակնկալիքով հաղորդակից լինելու Փրկչի Ծննդյան հրաշափառ ավետիսին եւ այդ ամենն այնտեղից իրենց տներ եւ օջախներ,

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՔՈ ՄՈՒՏՔԸ ՄԵՐ ՍՐՏԵՐ ԵՎ ՄԵՐ ՕՋԱԽՆԵՐ

Բարով եկար, 2010 թվական Ամանորյա տոնածառները դրվեցին ու վերցվեցին՝ լույսերով կամ՝ անլույս, հետո վառարաններում կամ աղբամաններում կամ՝ ցանկապատի տակ մոռացվելու-մոխրացվելու հեռանկարով, որ հաջորդ Ամանորին նորից շողշողան: Ամանորյա սեղանները փռվեցին ու հավաքվեցին՝ ճոխ ու աղքատիկ, որ հաջորդ Ամանորին նորից փռվեն ու

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄ. ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Տարածաշրջանի հիմնարկությունների, ֆեդերալ կառույցների, կրթական հաստատությունների, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների, գյուղական համայնքների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ավագանու անդամների ներկայությամբ Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը հանդես եկավ մեկամյա  գործունեության հաշվետվությամբ: Մեկ տարին համարելով «փորձարարական շրջան»՝ Ա. Հակոբջանյանը

ՈՐՊԵՍ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԵՎ……ՏԱՊԱՆԱԳԻՐ

1993-ի նոյեմբերին, երբ դեռ արցախյան հողում ռումբեր էին պայթում, ու հայրենի երկրի Պանթեոններում «Կարմիր դագաղներով երազ ու սեր էին տանում թաղելու», նույն այդ ժամանակ Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ցուրտ աշխատասենյակներից մեկում ծնվում էր երկիր պահող, հող պահող, հայրենիք պահող, ոգի

ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՆԱԵՎ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ

Ամփոփեցին՝ ոչ խանդավառ տրամադրությամբ: Այստեղ է, որ թվերի լեզուն ավելի խոսուն է, վիճակագրությունը՝ տխրեցնող: Պակասել են, շատ են պակասել մեր ապագա զինվորները, երկրի պաշտպանները, սահմանն անառիկ պահողները: Սիսիանի տարածաշրջանի զինկոմ Նորայր Բաղդասարյանը համեմատություններ է անում նախորդ, ընթացիկ եւ հաջորդ տարիների

Արտակ ԱՎԵՏՅԱՆ.

Ույծի գյուղական համայնքի ղեկավար ՈՒյծի համար 2009-ի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ գյուղն ամբողջությամբ խմելու ջրով ապահովելը, ինչը հիմնախնդիր էր Սովետի փլուզումից ի վեր: Գյուղում քիչ թե շատ ջուր ուներ բնակչության 50%-ը միայն, բայց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի

Լիլյա ՄԱՐԳԱՐՅԱՆ.

Գործարար Բիզնեսի զարգացման համար  2009-ը հաջողակ տարի չէր: Ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական հետեւանքներ ունեցավ հատկապես արտադրության վրա: Այն թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆինանսապես վատ անդրադարձավ նաեւ արտադրողի տրամադրության վրա, սահմանափակեց առաջ գնալու, զարգանալու հնարավորությունները: Իմ պարագայում, սակայն, իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ,

Վազգեն ԲԱԲԱՅԱՆ.

Հումանիտար քոլեջի տնօրեն 2009-ը պատմություն դարձավ նաեւ Սիսիանի պետական հումանիտար քոլեջի համար, թեեւ ուսումնական տարին շարունակում է իր բնականոն ընթացքը: Քոլեջը դուրս չէ այն գործընթացներից, տնտեսական-հասարակական երեւույթներից, ինչն առկա է երկրի, քաղաքի կյանքում: Հենց միայն այն փաստը, որ 10 տարվա

Հասմիկ ԵԴԳԱՐՅԱՆ.

«Առաքելություն Հայստան» բարեգործական ՀԿ կենտրոնի տնօրեն Արդեն 9 տարի է, ինչ Սիսիանում գործում է մեր կենտրոնը: Սկզբում՝ ամաչելով, կաշկանդվելով, իրենց անօգնական վիճակից վիրավորվելով, նեղսրտելով՝ մեր շահառուները եկան դեպի մեր կենտրոն: Հիմա այն դարձել է մի տուն, մի օջախ, մի ընտանիք՝

Սարգիս եւ Արփինե ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ

ջերմաշունչ ընտանիքում են մեծանում Անի եւ Աննա Ավետիսյան քույրիկները՝ ընդարձակ տունը լցնելով խինդով ու ծիծաղով: Բայց 2009-ը անակնկալ էր պատրաստել այդ ընտանիքի համար. քույրիկների ծննդից 13-14 տարի հետո նրանց օջախում մանկան ճիչ լսվեց՝ Գառնիկ եւ Էլեն զույգի լույս աշխարհ գալով:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՆՈՒՄ Է

Սիսիանցի հողագործն ինչպես «իր հաշիվները մաքրեց հողի հետ» 2009թ.-ին: «Ով ում պարտք մնաց», «ով ումից նեղացավ կամ գոհացավ»: Մեր զրույցը Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության գյուղբաժնի գլխավոր մասնագետ Վալտեր Ավետիսյանի հետ է: -2009-ը գյուղատնտեսության համար հաջողակ տարի չէր: Տեղումները նորմայից բարձր էին,

ԱՄԱՆՈՐԻ ԿՍՄԻԹՆԵՐ

ԱՀԱ ԵԿԱ˜Վ ՆՈՐ ՏԱՐԻՆ,   ԷԼԻ՞ ԵԿԱՎ ՆՈՐ  ՏԱՐԻՆ Վռազյանների ընտանիքն արդեն 3 ամիս է՝ պատրաստվում էր ամանորյա առեւտրին: Ամեն երեկո ջանասիրաբար գրվում էր գնումների ցուցակը, հաջորդ երեկո ջնջվում եւ գրվում էր նորը` նախորդից ավելի մատչելի: Ցուցակը գրվում էր երեկոյան,