Monthly Archives: Փետրվար 2010

ԵՍ ՆՐԱՆՑ ՔՐՏԻՆՔԻՆ ՄԵՌՆԵՄ

2010_13

Մենք, որ սովոր ենք հանրահայտ Արթուր Մեսչյանին տեսնել կիթառով, նվագախմբի հետ,  պատկառանք ներշնչող, հանդիսատեսի հուզախռով հայացքի ներքո, մենք, որ սովոր ենք այդ անվանը համահունչ ընկալել «Տարօրինակ մարդ արարած», «ՈՒ՞ր էիր, Աստված», «Առաջ գիտեի, հիմա՝ չգիտեմ» եւ մյուս երգերի ազնիվ թրթիռները,

…ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ

«ՄԵՐ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱՆ» ՇԱՐՔԻՑ «Իշխան ձուկ եմ առել»,- բարեւի փոխարեն ուրախ-ուրախ ասաց հնամաշ շորերով մի մարդ  իր հարեւանին: «Կատաղածին տե՛ս է»,- ուրախա-զարմացական ձայնով ասաց նույնքան հնամաշ շորերով տղամարդը, ապա արագ-արագ վրա բերեց՝ «Քանիսո՞վ»: Իշխան գնած տղամարդը գինը չասաց, բայց գոհ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

2010_14

«Ճանաչենք մեր հայրենակիցներին» շարքի մտահղացման հեղինակն է «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ Ժորա Խուրշուդյանը: Հեղինակի նպատակը ոչ միայն թերթի միջոցով փոխադարձ կապի ամրապնդումն է հայրենի եզերքի հետ, ոչ միայն սիսիանյան իրադարձությունները երեւանաբնակ մեր հայրենակիցներին իրազեկել-հասցնելն է, այլեւ՝ երեւանաբնակ մեր նշանավոր

ՄԻՆՉ ՀՅՈՒՍՎՈՒՄ ԷՐ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԺԱՆՐԻ ՊԱՏՈՒՄԸ…

Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցներին իբրեւ թե հիպնոսացնելու եւ մեծ քանակությամբ գումարը հափշտակելու լուրը շատ արագ տարածվեց ոչ միայն Սիսիանում: Եվ մինչ հանրության մեջ հյուսվում էր ժողովրդական բանահյուսության ժանրին բնորոշ պատումը կատարվածի շուրջ, ոստիկանության Սիսիանի բաժանմունքում արդեն տրված էր ի գործ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» ԸՆՏԱՆԻՔ

2010_18

Աբրահամյանների ընտանիքում վերջերս երկրորդ շնորհակալական նամակն ստացան ՀՀ  պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարությունից իրենց որդու՝ Մհերի օրինակելի ծառայության, հանձնարարությունները բարեխիղճ ու անթերի կատարելու մասին: Թերեւս պատահական չէ, քանի որ Մհերը մեծացել է «զինվորական» միջավայրում: Ավագ երկու եղբայրները ստացել են

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – 10

2010_21

«Սիսիանի համայնքերի միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.-ին: Ի տարբերություն շատ հասարակական կազմակերպությունների, այն հաղթահարել է ժամանակի փորձությունը, կայացել, եւ լինելով, իրավաբանական անձանց միություն, շատ հարցերի ու հիմնախնդիրների լուծման առումով դարձել նրանց աջակիցը: «Սիսիանի համայնքների միության» մեջ ընդգրկված է

ՋՈՒՐԸ «ԻՐ ՈՏՔՈՎ ՉԻ ԳՆՈՒՄ-ՀԱՍՆՈՒՄ» ՏԵՂ, ԱՅՆ ՏԱՆՈՒՄ-ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ

2010_22

Սիսիանի տարածաշրջանում գործող ջրօգտագործողների՝ «Տոլորս», «Բռնակոթ», «Ձորեր» ընկերությունները 2009թ.-ի մայիսին ՀՀ կառավարության որոշմամբ միավորվել են՝ ստեղծելով «Սիսիան» ջրօգտագործողների միությունը: Միության տնօրեն Արայիկ Թանգյանը միավորման նպատակը համարում է համակարգերի շահագործման եւ պահպանության ծախսերի կրճատումը, ինչպես նաեւ համակարգը մեկ կենտրոնից ղեկավարելն ու

ԵՏԵՎՈՒՄ… ԾՆՆԴԱՎԱՅՐՆ Է

2010_23

«Արտադրվում է Սիսիանում» մեր խորագրի համար թեմա էինք փնտրում: «Սիսիանի թթվասեր», «Սիսիանի մածուն», «Սիսիանի պանիր» ապրանքանիշը ավելի քան բնութագրող էր: Մեծ էր մեր խանադավառությունը՝ Սիսիանի պանրի, մածունի, կաթի երբեմնի համբավն ու հռչակը վերականգնելու համար երիտասարդ գործարար Հուսիկ Ստեփանյանի կատարած առաջին

ՑԱՆԵԼՈՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՌՈՂՋ ՍԵՐՄԵՐ

2010_25

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ Այսօր նա կլիներ 70 տարեկան, եթե 2004թ.-ի դեկտեմբերին չկտրվեր նրա կյանքի թելը: Մելս Գուրգենի Զոհրաբյանը ծնվել է 1939թ.-ին Գորիս քաղաքում, որտեղ ուսուցչություն էին անում նրա ծնողները՝ Սիսիանի շրջանի Աղքենդ գյուղի ծնունդ Գուրգեն Զոհրաբյանը եւ բռնակոթցի Վարդանուշ Հովհաննիսյանը:

ՀԱՃԵԼԻ ՆՈՐՈՒՅԹ

2010_26

Քաղաքում հայտնված ցանկացած նորություն հաճելիորեն աչք է շոյում: Իսկ ատրիբուտներ կան, որ քաղաքին հենց քաղաքային կոլորիտ են պարգեւում, ինչպես` լուսաֆորները, գովազդային պաստառները, նշագծված փողոցները, նաեւ` կրպակները: Մի քանի օր առաջ Արամ Մանուկյան փողոցում տեղադրվեց թիվ 3008 կրպակը: Կրպակավար Աիդա Երեմյանն