Monthly Archives: Նոյեմբեր 2010

ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼԸ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ Է

2010_109

Երեւան-Գորիս-Մեղրի մայրուղու 182-րդ կմ-ի (Ծղուկ գյուղի մերձակա տարածք) փլուզված ճանապարհահատվածը ավելի քան 2 տարի լուրջ անհանգստություն պատճառեց վարորդներին եւ ուղեւորներին: Բայց ահա, ի ուրախություն նրանց, սեպտեմբերի 1-ից սկսվեցին ճանապարհի վթարված` 500 մետր հատվածի վերականգնման աշխատանքները, որն իրականացնում է «Սիսիանի ճանշին»

ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիսիանի շախմատի դպրոցը հաճելի նվեր ստացավ Հայաստանի շախմատի Ակադեմիայի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից. երկար սպասված եւ գրեթե երազանք թվացող կապույտ վառելիքը վերջապես հասավ նաեւ շախմատի դպրոց: «Այլեւս ստիպված չենք լինի պարապմունքներն անցկացնել սառը դասասենյակներում եւ մատներ փչելով,- ասաց դպրոցի

ՈՐՊԵՍ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԻ

Տոլորս գյուղի բնակիչ 18 ամյա Ներսես Աբոյի Գալստյանը մայիս ամսին համալրեց ՀՀ ՊՆ N զորամասի լավագույն մարտիկների շարքերը: Կարճ ժամանակամիջոցում նա հասցրեց դառնալ հայրենիքին ծառայող բարեխիղճ զինվոր, ինչը վկայում են զորամասի հրամանատար Ս. Հակոբյանի կողմից ուղարկված շնորհակալական նամակները, որի հասցեատերերը

ԱՐԵՎԻՍ. ԱՇԽԱՐՀԻ ԾԱՅՐԸ

2010_111

Նորօրյա  լեգենդ, որը նաեւ իրապատում է 2007 թ.-ին հոդված էի գրում Դարբասի եկեղեցին կառուցող քարագործ վարպետներից մեկի` Վալիկ Վարդանյանի մասին: Զրույցի մեջ ասաց, որ 50 տարուց ավելի քար է տաշել, արձան ու հուշարձան կառուցել, աղբյուր ու հուշաղբյուր, իր կամքին հակառակ`

ՄԱՅՐԵՆԻԻ ՄՇԱԿԸ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

2010_116

Սիսիանայն իրականության մեջ  կա ուսուցիչների` արդեն դասական դարձած մի սերունդ, որը սահմանել է ուսուցչի, մանկավարժի հանրային ընկալման այնպիսի բարձր մի նշաձող, որը չափանիշ ու չափորոշիչ է: Ինքս չասեմ, բայց փորձեք մտովի կամ բարձրաձայն թվարկել այդ անունները, ինչը կհամոզի, որ ուսուցիչն

ԱՇՆԱՆ «ՈՍԿՈՒ» ՇՌԱՅԼՈՒԹՅԱՄԲ

2010_118

Ոչ թե` տխուրաչ ու միգասքող, ոչ թե` թախծոտ ու սառնաշունչ, այլ` ոկեհանդերձ ու մրգառատ, երփնաշղարշ ու խանդավառ էր «աշունը եկել» քաղաքի թիվ 2 մանկապարտեզի հանդիսությունների դահլիճ, ու ավագ խմբի սաների պայծառ աչուկներով, զվարթ երգեցողությամբ հրավառել ծնողների, ներկաների սրտերը: Մանկության կայտառ

ՋԵՌՈՒՑՈՒՄ` ԱՌԱՆՑ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

2010_119

Սկսվել է ջեռուցման սեզոնը: Մեր բնակիչներն իրենց բնակարանները տաքացնում են ինչպես պապենական եղանակով` փայտ ու աթար վառելով, այնպես էլ` էլեկտրականությամբ եւ գազով: Ջեռուցման բոլոր եղանակներն էլ իրենց մեջ, այնուամենայնիվ, վտանգ պարունակում են` անզգույշ, անուշադիր, անփույթ շահագործման դեպքում: Բայց, գաղտնիք չէ,

«ՆԱՀԱՆՋԻ ՏԱՐ΄ԵՐԱԿԸ ΄ԱՑԱՌՎՈՒՄ Է»

2010_120

Ռուսաստանի  Դաշնությունում հայտնի «Արխետիպ» դիզայներական կենտրոնը գլխավորում է մեր հայրենակից Հրաչ Արմենակյանը:  Կենտրոնն զբաղվում է տների, առանձնատների, ժամանցի եւ հանգստի կենտրոնների, գրասենյակների արտաքին եւ ներքին ինտերիերի ձեւավորմամբ: Կենտրոնը կարճ ժամանակամիջոցում, շնորհիվ Հրաչ Արմենակյանի յուրահատուկ եւ ինքնատիպ աշխատանքների, կարողացել է ինքնահաստատվել

«ԵՐԳԸ` ԿԱՄՈՒՐՋ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ»

2010_121

Ռուսաց լեզվի մեկամսյակի շրջանակներում Սիսիանի ավագ դպրոցում անցկացված միջոցառումները եզրափակվեցին «Երգը` կամուրջ բարեկամության» ցերեկույթի ուրախ եւ խանդավառ ակորդներով: Այն ռուսերեն լեզվով հնչող երգի եւ ասմունքի  տոնակատարություն լինելուց բացի վերածվել էր հայ-ռուսական բարեկամության փառաբանման` երկու ժողովուրդների եւ նրանց հարուստ մշակույթի առնչությունների

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

2010_123

Դեռ չբոլորած 58 տարին` կյանքից անժամանակ հեռացավ վաստակաշատ մանկավարժ Նազիկ Գեւորգի Գեւորգյանը: Ավարտելով Երեւանի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը` նա իր աշխատանքային կենսագրության հարուստ էջերը սկսել է գրել Գորայքի, ապա` Ուզի միջն. դպրոցներում, իսկ 1979 թ.-ից մինչեւ կյանքի վերջը