Monthly Archives: Ապրիլ 2011

ՄԻԱՄՍՅԱԿ. ԻՐԱԿԱՆ ԵՎ ՏՈՆԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

2011_23

Ի ուրախություն հայ կանանց, 1994-ից սկսած մեր երկրում Ապրիլի 7-ը նշվում է օրացուցային կարմիրով` որպես մայրության եւ գեղեցկության տոն: Անկախությունից հետո դեմոկրատական ուժերը մերժեցին սոցիալիզմը եւ նրա մնացուկները, այդ թվում` Մարտի 8-ը, եւ գրեթե 4 տարի մեր երկրում պաշտոնապես կանանց

ԱՊՐԻԼԻ 14-Ը ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

2011_26

ՈՒ ԵՍ ԵԿԱ Արդեն չգալ չէի կարող, Ինչ էլ լիներ, պիտի գայի: Ու ես եկա…Ասում են, թե Թոնրի շրթին ուշաթափվեց Խրտնած շողքը լուսնյակի, Լուսաբացի մի պատառիկ Երդիկն ի վար թրթռալով` Ընկավ մորս հոգնած բարձի Եվ իմ անհոգ բախտի վրա: Երդիկն

«ԱՆԱՀԻՏԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ Է»

2011_27

Մարտի 19-ին Սիսիանի` Հ. Սահյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունենալիք «Ճերմակ մարգարիտ» գրքի շնորհանդեսին մասնակցության գեղեցիկ հրավիրատոմսի արտաքին տեսքը, ինքնատիպ ձեւավորումն արդեն իսկ հուշել էին, որ հրավիրյալներս «գործ ենք ունենալու» բարձրաճաշակ, մշակութային բարձր արժեքներ դավանող, մշակույթի` դասական ընկալման եւ մատուցման

ԱՍՏՎԱԾ ՊԱՏԳԱՄՈՒՄ Է` ՍԻՐԵՑԵՔ ՄԻՄՅԱՆՑ

2011_28

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ. Մեր հյուրն է «ՆԵ» հրատարակչության տնօրեն, «ՆԵ» պարբերականի խմբագիր, լրագրող Անահիտ ԱՄԻՐՅԱՆԸ: 20-25 տարվա լրագրողական իմ աշխատանիքի ընթացքում սա իմ առաջին հարցազրույցն է կոլեգայի հետ: Անուն-ազգանունների, մասնագիտությունների զուգադիպությունները պիտի մի օր մեզ նաեւ մոտեցներ իրար: Եվ առիթը «Ճերմակ մարգարիտ»

ՋՈՒԹԱԿԻ ՊԵՍ` ՆԱԶՈՒԿ, ՋՈՒԹԱԿԻ ՊԵՍ` ԲԾԱԽՆԴԻՐ

2011_29

Երբ կանանց միամսյակին նվիրված մեր այս համարի համար «հերոսուհի» էի փնտրում, առանց վարանելու միտքս կանգ առավ Սիսիանի երաժշտական դպրոցի ուսմասվար, ջութակահարուհի Գայանե Վարդանյանի թեկնածության վրա: Իմ ընտրության մեջ սխալված չլինելու համոզմունքս վերստին ամրապնդեց հենց ինքը` Գայանեն: Առաջին հարցը, երբ իմացավ

ԱՆՈՒՇԻԿ ՄԻ ԱՂՋԻԿ` ԱՆՈՒՇ ՄԱՏԱՂՉՅԱՆ

2011_31

Հիմա նրան` անուշիկ այս աղջնակին ավելի հաճախ կարելի է տեսնել բեմում. երգում է թե՛ ավագ դպրոցի, ուր սովորում է, բոլոր միջոցառումների, թե՛ քաղաքային, անգամ` մայրաքաղաքից այստեղ բերված մշակութային միջոցառումների ժամանակ: Երաժշտության, երգի ճանապարհը ճակատագրորեն ու գենորեն է տրվել նրան. մայրը

ՇԱՐԱԿԱՆՆ ԻՄ ՀՈԳՈՒ ԱՂՈԹՔՆ Է

2011_30

Ասում են` կյանքում ոչինչ պատահական չի լինում:Ճակատագիրը կապանցի աղջկան` Թերեզա Հայրապետյանին Սիսիան պիտի հարս բերեր, նրա տունը եկեղեցու թաղամասում պիտի լիներ, նրա դրկիցը` եկեղեցասեր երեցկին, տիրուhի Շողերը պիտի լիներ, որ աստվածային երգեցիկ ձայն ուներ եւ Սիսիանի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

ԹՈՂ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻՇՏ ԽԱՂԱՂ ԲԱՑՎԵՆ

2011_32

Հարգելի Հայրապետյաններ, Ձեր որդին` Դավիթ Սուրիկի Հայրապետյանը, ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ` նրան հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու եւ հայոց բանակի շարքերը համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների

ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ` ԴԵՊԻ ԳԻՐՔԸ

Մանկապատանեկան գրքի շաբաթը, որ ավանդաբար անց է կացվում 1944 թ.-ից, ամեն տարի նշվում է նաեւ Սիսիանի` Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում: Ներկայացնելով գրքի անցած ճանապարհը` միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները մեկ անգամ եւս գիրքը կարեւորեցին ու արժեւորեցին հատկապես մեր ժողովրդի

«ՄՈՌԱՑՎԱԾ ՀՐԱՇՔ»

2011_33

Որպես պատմության ուսուցչուհի իմ սաներին տարիներ, արդեն` տասնյակ տարիներ, սովորեցնում եմ, որ հայոց պատմություն առարկան ունի դաստիարակչական վիթխարի ներուժ` հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի, ազգային արժանապատվության անսպառ աղբյուր: Ահա այս մոտիվներով էին Սիսիանի ավագ դպրոցի 11 «բ» դասարանում կազմակերպել «Մոռացված հրաշք»