Monthly Archives: Սեպտեմբեր 2012

ՄԱՅԻՍԻ 6-Ի ԶՈՒԼԱԼ ԱՌՎԱԿԸ ՉՊԵՏՔ Է ՊՂՏՈՐՎԻ

2012_31

Սիրելի՛ Սիսիանցիներ, Սեպտեմբերի 9-ին Սիսիան քաղաքում և տարածաշրջանի համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ազգային ժողովի ընտրություններին Ձեր կողմից ինձ տրված ձայների գերակշռությունը պարտավորեցնում է,  որպեսզի ես ներկայացնեմ իմ դիրքորոշումը: Բոլոր համայնքներում էլ առկա են բազմաթիվ չլուծված և կուտակվող

«ՈՐՈՏԱՆԸ» ՇԱՔԵԻ ՋՐՎԵԺԸ ՉԷ, ՈՐ…

2012_122

Աթոռը կորցնելու սարսափից եւ իր չստացված, ձախողված պաշտոնավարման մասին «Որոտան» թերթի` սիսիանցիների վրա թողած հսկայական ազդեցությունից խուճապահար` նախընտրական իր հանդիպումները Աղասի Հակոբջանյանը վերածում է «Որոտանի» հետ հաշվեհարդար տեսնելու անթաքույց մոլուցքի: Թերթի հրապարակումներից ունեցած վախը այն աստիճան է մթագնել նրա իրատեսությունը,

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՍԻՍԻԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

2012_123

ԱՆԴՐԱԴԱՐՁ Հուլիսի 20-ին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի` Սիսիանի երիտասարդության եւ ուսանողության հետ կազմակերպած հանդիպումը, պարզվում է, շատ արգասաբեր եւ օգտակար է եղել հատկապես… Սիսիանի համար: «Որոտան» թերթը իր օգոստոսի 16-ի թիվ 10-11 համարում «Երիտասարդները մատ արեցին քաղաքապետին» եւ «Վերջ` Աղասու «փորձաշրջանին».

ԳՐԱՎԱԾ ԲԱՐՁՈՒՆՔԸ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ ՀԱՎԵՐԺ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԿԼԻՆԻ

2012_124

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՏԻԳՐԱՆ ԼԵԳԴԱՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ` ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՁԵԶԱՆԻՑ Ծնվել է 1968 թ.-ին: Սովորել է Սիսիանի թիվ 3 միջն. դպրոցում: 1984-1988 թ.թ.-ին սովորել է Աբովյան քաղաքի ավտոճանապարհային տեխնիկումում: 1988-1990 թ.թ.-ին ծառայել է խորհրդային բանակում:

ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ` ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ

2012_125

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀՐԱՉԻԿ ՆԻԿՈԼԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ -Պարո՛ն Խաչատրյան, մեր ավանդական հարցը Ձեզ` ինչո՞ւ եք առաջադրել Ձեր թեկնածությունը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում: -Միանշանակ` քաղաքապետ ընտրվելու համար: Բայց դա ինքնանպատակ չէ: Երբ ներսում ես, սովորույթի ամենազոր ուժով կարծես հարմարվում ես այն

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

2012_126

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՀԵՐ ԱԶՈՅԱՆԻ ՀԵՏ -Պարո՛ն Ազոյան, Դուք անհատ ձեռներեց եք եւ երբեւէ քաղաքականությամբ չեք զբաղվել: Ի՞նչն է ձեզ ստիպել նման անսպասելի որոշում կայացնել` առաջադրելով Ձեր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում: -Միանշանակ ճիշտ եք, որ քաղաքականությամբ չեմ զբաղվել: Ասեմ ավելին` մենատնտեսի իմ

ԱՂԱՍԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԾԱՂՐԵՑ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻՆ

Հենց միայն այն փաստը, որ Աղասու պես ձախողված, չկայացած քաղաքապետին ու սնափառ մարդուն կրկին փորձում են փաթաթել Սիսիանի վզին, խորապես վիրավորել է սիսիանցիներին` մեծ խորշանք առաջացնելով ոչ միայն նրա, այլեւ` նման էժանագին «դաբրոյով» նրան իշխանություն «խոստացողների» հանդեպ: Այս «դաբրոն» սիսիանցիներն

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑՈՒՄ

2012_131

Ինչպես եւ կանխատեսելի էր, Աղասի Հակոբջանյանի նախընտրական բոլոր հանդիպումներից ամենադժվարը եւ ամենավտանգավորը, թերեւս, հենց այս փողոցի բնակիչների հետ պիտի լիներ: Կանխատեսումները արդարացան, քանի որ մայիս ամսից սկսած լուրջ հակամարտություն կա միմյանց միջեւ: Բանն այն է, որ դեռեւս Սիսիանի համայնքի ավագանու`

ՄԻ՛ ՀԱՎԱՏԱՑԵՔ ԵՎ ՄԻ՛ ՎՍՏԱՀԵՔ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

2012_132

Ավելի քան 30 տարի աշխատել եմ նախակրթական համակարգում: Այդ տարիների  ընթացքում աշխատանքի բերումով առնչվել եմ բազմաթիվ ղեկավար-պաշտոնյաների հետ` սկսած շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի վարիչներից մինչեւ համայնքապետեր: Տարիների ընթացքում համոզվել եմ, որ աշխատողին գնահատելու հիմնական չափանիշը եղել է նրա աշխատանքը, նրա ունակությունը,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ` Սյունիքի մարզի «Բռնակոթի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի եւ պատմության ուսուցչի եւ «Շաղատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշխարհագրության ուսուցչի թափուր տեղերի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու