2016 թվականի ապրիլի 2-ի առավոտը սովորականի պես դասի էի գնում…

2016 թվականի ապրիլի 2-ի առավոտը սովորականի պես դասի էի գնում դեղին գույնի 63 համարի ավտոբուսով։ Առավոտյան միշտ նույն ժամին, նույն ուղևորներով էինք լինում ու ժիպտը անպակաս էր լինում։ Ապրիլի 2-ին լուռ էր, դեռ չգիտեի ինչ է կատարվել(ում), բայց սարսափեցնող լռությունը շարունակվեց մինչև լսարան։ Դասախոսս ասեց. -Ղարաբաղում պատերազմ է երեխեք, բայց ամեն ինչ լավ է լինելու։
Լսարանի լռությունը փոխվեց արցունքներով սառնացած պահերի։ Դե մեր կուրսի մեծամասնությունը աղջիկներ էինք ու շատերիս եղբայրը, ընկերը, դասընկերը, ծանոթը ծառայում էր Ղարաբաղում՝ տեղը կապ չուներ, անունը Ղարաբաղ էր։ Ժամերը անցնում էին, ես մի տեսակ խառնված. եղբայրներս ծառայում են, ինչ է լինելու։ Փառք Աստծո, իմ եղբայրներին ոչինչ չպատահեց, եթե կարելի է պատերազմի հիշողություն ունեցող մարդուն ասե… ոչինչ չպատահեց։
Էտ ժամանակ բոլորիս նպատակը մեկն էր՝ օգնել ինչով կարող ենք ու շուտ վերջանա կռիվը։
Վերջացավ… .անունը թողնելով ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ….
Կյանքը հայրենիքին նվիրած 18-20 տարեկան երիտասարդներ։ Ու հարյուրավոր զինվորներ, որոնք այսօր մի գուցե չեն հիշվում այնքան, որքան մյուսները։ Ու դրա համար մի տեսակ վատ եմ զգում, գիտե՞ք, որ ամեն անգամ կյանքը զոհած տղեքին ենք հիշում։
Բա ո՞վ պետք է հիշի էն տղեքին, ովքեր էսօր դարձել են անդամալույծ, ով պետք է խոսի էն տղեքի մասին, ովքեր զրկվել են իրենց ոտքերից, ձեռքերից, ով պետք է խոսի, հոգ տանի, օգնի էն տղեքին, ովքեր կորցրել են իրենց աչքերը, ով պետք է խոսի էն տղեքի մասին, ովքեր մինչև օրս չեն բուժվել, ով պետք է խոսի էն տղեքի մասին, որոնց այդպես էլ հասարակությունը չճանաչեց։
Ես շնորհակալ եմ բոլորից, որ ես այսօր էլի ապրում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ։

Աստղիկ Արսենյան-ի էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *