2016-ի շրջադարձերը. ՓԱՌՔՈՎ ԲԵՐԵՑԻՆ, ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՀԵՌԱՑԱՎ

Որ 2016 թվականը կարեւոր տարի էր լինելու Սիսիանի համար, արդեն հայտնի էր՝ պայմանավորված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով: Բայց 2016-ը դարձավ ոչ միայն կարեւոր, այլեւ՝ ծանր, դժվարին ու շատ պատասխանատու տարի:

Ապրիլյան քառօրյա պատերազմը հիմնահատակ ցնցեց երկիրը, ցնցեց բոլորիս հոգին, փլվեցին միֆերը, եւ «ավերված» պատկերացումների վրա վեր բարձրացավ զինվորի, 18-20 ամյա հայ զինվորի, հայ մարտիկի, իր հողին ու ազգային արժեքներին նվիրված հայ մարդու ազնվական կերպարը՝ հանուն հող հայրենիի նահատակության պատրաստ…

Քառօրյայում Սիսիանը եւ սիսիանցիները կրկնակի ցնցում ապրեցին. ապրիլի 3-ին քաղաքային պանթեոնից հայրենիքի սահմանները պաշտպանելու համար մարտադաշտ ճանապարհած մեր փառապանծ ազատամարտիկներին ապրիլի 5-ին քաղաքը դիմավորեց կարկամած, անասելի ցավը կոկորդում սեղմած ու… խոնարհված դրոշներով: Սարսռազդու էր միանգամից 9 զոհը… Սիսիանի եւ Շաղատի զինվորական պանթեոններում հնօրյա հերոսների կողքին իրենց հավերժական հերոսացումն ապրեցին մեր նորօրյա նահատակները՝ Մայիս Միրզոյանը, Արմեն Բերգլարյանը, Եղիշե Նիկալյանը, Սեդրակ Ասրյանը, Սերգեյ Դանղյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Կարո Համբարձումյանը:

Հառնեց մեր օրերի հերոսի կերպարը, որ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ Է: ՏԱՐՎԱ ՄԱՐԴԸ դարձավ ԶԻՆՎՈՐԸ՝ պանթեոններում ննջող, թե՝ սահմանի վրա, զորացրված, թե՝ զորակոչված… Եւ ինչքա՜ն բան բացահայտեց ապրիլյան քառօրյան, որքա՜ն թարախախոցեր պայթեցին, որքա՜ն դեմքեր ու դիմակներ պատռվեցին… Ցավոք, կրկին ցավը համախմբեց մեզ…

Բայց դեռ ուշքի չեկած ամեն օր զինվոր թաղելու ապրիլյան հոգեմաշ-սրտամշուկ տեսարաններից, հերթական հոգեցնցումն ապրեցինք հուլիսին՝ «Սասնա Ծռերի» կատարած գործողություններից. որպես բողոքի եւ զորակցության նշան՝ ի պաշտպանություն եւ ի աջակցություն ՊՊԾ գնդում հրազենային վնասվածք ստացած համագյուղացի Սասնածուռ Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղի բնակիչները մի քանի ժամ փակ պահեցին Երեւան-Սիսիան միջպետական մայրուղու՝ Սպանդարյան բնակավայրի մոտով անցնող ճանապարհը:dsc03795

Ապրիլ-հուլիսյան այդ ծանր պահերին, ցավոք, ակտիվացան նաեւ որոշ աթոռապաշտ-պատեհապաշտներ, ովքեր, շահարկելով համըդհանուր վիշտն ու ցավը, փորձեցին նախընտրական աչոկ հավաքել՝ մոտալուտ ընտրություններում սեփական պիառն ապահովելու անբարո ու անազնիվ նկրտումներով: Գտնվեցին նաեւ նրանց «հրավառող-հրահրողներ», ովքեր, օգտվելով նրանց անգրագիտությունից, տաքացրեցին սեփական ձեռքերը: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, մախաթը պարկում երկար չմնաց: Այդ ծանր օրերին «Որոտան» թերթի մի շարք հրապարակումներ բացահայտեցին ՀՀ եւ Արցախի հանրապետության զինծառայողներին ու կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման նպատակով սիսիանցիների հանգանակությամբ Սիսիանի քաղաքապետարանում ստեղծված «շտաբի» եւ նրա պետի՝ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի անազնիվ նպատակները, շտաբի պետի լիազորությունները վերազանցելու խայտառակ փաստերը:

Մեծամոլության ու փառամոլության սինդրոմով տառապող սույն չկայացած քաղաքապետը, սակայն, իր զրոյական հեղինակությունը «փրկելու» հույսով այս անգամ էլ փորձեց «Որոտանի» հաշվին աչոկ հավքելու՝ էն գլխից ձախողման դատապարտված հնարքը:

Համաժողովրդական ցավի վրա կառուցած, բայց՝ ձախողված նախընտրական պիառն  ու «կասկածելի պատիվն ու արժանապատվությունը փրկելու» հույսով, ինքնամեծար ու դատարկաբան քաղաքապետը, ձեռքը փրփուրներին գցելով, դատի տվեց իր ապօրինություններն ու չարաշահումները հրապարակած «Որոտան» թերթի խմբագիր Արեւհատ Ամիրյանին:Սեփական սպառման համար ձեռնարկած այս քայլը, սակայն, ոչ միայն «չփրկեց» նրան, ավելին՝ կրկնակի նվաստացրեց ու նսեմացրեց:

Սիսիանի քաղաքապետի հայցը Սյունիքի մարզի առաջին ատյանի88254_1470047696 դատարանը վարույթ վերցրեց: Բայց Աղասի Հակոբջանյանի «թափը» հերիքեց միայն այդքանը: Փաստաբան ունենալու եւ գործի նյութերին ծանոթանալու նպատակով քաղաքապետը մեկ անգամ դատական նիստը հետաձգելու միջնորդությունից հետո հաջորդ դատական նիստի նախօրյակին ետ էր վերցրել հայցապահանջը՝ խուսափելով տրագիկոմեդիայի առարկա դառնալուց: Այս եւ «Որոտանի» հրապարակած բազմաթիվ փաստերն էին, որ բացեցին սիսիանցիների աչքերը՝ հերթական անգամ նրան չվստահելու իրենց համայնքի ղեկավարումը: Լրատվամիջոցի եւ պետական պաշտոնյայի միջեւ ծավալված այս զարգացումների մասին «Առավոտ» թերթի իրավաբանական բաժինը վարող բազմափորձ եւ հմուտ լրագրող Ռուզան Մինասյանը գրեց՝ «2016 թվականի տվյալներով՝ մարզային միակ լրատվամիջոցներից է «Որոտանը», որին քաղաքապետ է դատի տվել: Արեհատ ջան, շնորհավորում եմ՝ այս ելքի համար»: Ի լրումն ասեմ, որ սա «Որոտանի» հերթական հաղթանակն էր դատարաններում:

2016-ը եզրափակող կարեւոր քաղաքական իրադարձությունը Սիսիանում եւ մի շարք գյուղական համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին: Մեր տարածաշրջանում էլ ստեղծվեց առաջին խոշորացված գյուղական համայնքը՝ Գորայք կենտրոնով: Իսկ սեպտեմբերին նախընտրական բուռն պայքար ծավալվեց Սիսիանում եւ տարածաշրջանի հատկապես այն գյուղական համայնքներում, որտեղ մրցակցում էին գործող եւ նախկին համայնքապետերը:

Ինչպես կանխատեսելի էր, բոլորի ուշադրությունն առավելապես բեւեռված էր  Սիսիանի քաղաքապետի ընտրությանը: Առաջին անգամ Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ մտավ կին թեկնածու: Հիմնական պայքարը, սակայն, ծավալվեց գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդու՝ Արթուր Սարգսյանի միջեւ:

Թվում էր՝ ընտրապայքարը կընթանար առանց հակաքարոզչության, առանց նախորդներին «մեյդան բերելու» անհարգի քարոզչահնարքների: Սակայն գործող քաղաքապետը ուրիշ ինչի՞ վրա պիտի հույսը դներ, բացի՝ դրանից: Հանուն Սիսիանի եւ սիսիանցիների իր կատարած ո՞ր մի աշխատանքը պիտի վկայակոչեր՝ կրկին արժանանալու սիսիանցիների վստահությանը, եւ վերստին հույսը դրեց «փորձված»՝ նախորդներին սեւացնելու խղճուկ եւ էժանագին մեթոդի վրա: Սիսիանի համայնքի ղե15241288_1108496105916088_2701515669026827221_nկավարի պաշտոնում իր ձախողումներն ու չկայացածությունը «արդարացնելու» Աղասու հիմնական ասելիքը դարձավ 8 տարի շարունակ բյուր անգամ ասված ու մաշված՝ «նախորդից ժառանգել եմ մեկ զիբիլի մաշին եւ մեկ փեչատ» տաֆտալոգիան: Ութնամյա ողջ պաշտոնավարումը եւ քարոզարշավը այս «խազի վրա» կերտած քաղաքապետը, սակայն, պարտվելուց անմիջապես հետո, իր բնույթին բնորոշ, շատ արագ երանգափոխվեց եւ շտապեց «վերանայել» ընդամենը 1-2 օր առաջ մրցակցի հասցեին ասած՝ «քաղաքապետության 9 տարիների ընթացքում ոչինչ չի արել այս քաղաքի համար և բարոյական իրավունք չունի նորից երազելու քաղաքապետի աթոռը իր կամ իր հետևորդների համար: Լավրենտ Սարգսյանն ուզում է քաղաքապետի աթոռին տեսնել իր տղային, որպեսզի նորից շարունակվի Սիսիանի ավերումը, սիսիանցու արժանապատվության և պատվի ոտնահարումը» կարծիքը: Եւ՝ «ընկնելիս՝ ոտքեր լիզող, բարձրանալիս՝ գլուխ կտրող» կոդակյան հոգեբանության սույն վարպետը, պարտվելուն պես, փութաց շնորհավորել նորընտիր քաղաքապետ Արթուր Սարգսյանին՝ այս անգամ, սակայն, բոլորովին այլ տոնայնությամբ. «Ես իմ փորձով պատրաստ եմ հարկ եղած պահին լինել երիտասարդ քաղաքապետի կողքին: Սիսիանը բոլորիս տունն է, եւ յուրաքանչյուրս պարտավոր է իր ավանդն ունենալ նրա շենացման գործում՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից»:

Այս հանգամանքը, գուցե, կարելի էր «տեղավորել» քաղաքակիրթ ընտրապայքարի «շրջանակներում», երբ պարտվող թեկնածուն շնորհավորում է հաղթող թեկնածուին: Բայց… Աղասի Հակոբջանյանի պարագայում սա հազիվ թե համոզիչ լինի:

Քծնելով, հաճոյանալով հաղթողին, Աղասը, իրեն «ապահովագրելու» ակնկալիքով, ընդամենը «սիրաշահել» է մրցակցին՝ իր պաշտոնավարման շրջանում համայնքային բյուջեի եւ հանրային սեփականության անխնա ոչնչացման ու փոշիացման վրա նորընտիրի «աչքերը փակելու» հույսով: Եվ որքա՜ն ողորմելի ու խղճուկ էր նա քծնաշաղախ «շնորհավորողի» իր դերում, ով այդպես էլ երբեք չտիրապետեց ոչ հաղթողի, ոչ էլ պարտվողի՝ արժանապատիվ կեցվածքին:

Արթուր Սարգսյանին շնորհավորած եւ «իր փորձով երիտասարդ քաղաքապետի կողքին լինելու» պատրաստակամություն հայտնած Աղասը բավարար քաջություն եւ կամք չունեցավ ներկա գտնվել անգամ նորընտիր քաղաքապետի պաշտոնամուտի արարողությանը, եւ, խուսափելով պաշտոնական արարողությունից, «նախորդից ստացած» հանրահայտ «փեչատը» քաղաքապետի աշխատասենյակում նախորդ օրը հանձնեց հաղթողին՝ մարդկանց աչքից հեռու: 2008-ին հզոր թիմի ուսերին արժանապատվորեն իշխանության եկած Աղասը 2016-ին քաղաքապետի պաշտոնից հեռացավ հեղինակազրկված, քրեականի խարանով, չստացված, ձախողված, լքված ու միայնակ: Փառքով բերեցին, անփառունակ հեռացավ… Հեռանալուց առաջ, ի դեպ, նաեւ ինքնախոտովանություն էր արել, որ… օձը տաքացնողին է կծում…

Հ.Գ. Սիսիանիցիները մեծ ոգեւորությամբ են ընդունել նորընտիր քաղաքապետի՝ Սիսիանում կատարած առաջին փոփոխություններն ու հուսադրող քայլերը: Այս հույսով եւ լավի, հանուն Սիսիանի ակնկալիքներով՝ փակենք անցնող տարին եւ բարին մաղթենք գալիք՝ 2017-ին, որը նույնպես կարեւոր եւ դժվարին է լինելու:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *