Monthly Archives: Նոյեմբեր 2016

ԶԻՆՎՈՐԻ ԾՆՈՂ ԼԻՆԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է

Իրենց որդու բարեխիղճ ծառայության մասին  ՀՀ ՊՆ N զորամասից ստացած շնորհակալական նամակը մեծ հուզմունքով եւ ուրախությամբ են ընթերցել Սիսիանի տարածաշրջանի Գորայք գյուղի բնակիչներ Ալինա եւ Ռուբեն Կարապետյանները: Եվ, ինչպես զինվոր ունեցող յուրաքանչյուր ծնող, բարի եւ անփորձանք ծառայություն են մաղթել եւ

ՉՊԱՅԹԱԾ ԱԿԱՆՆԵՐ. ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԱԿԱՆԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ

Միջազգային կազմակերպությունների տվյալներով ականային պայթյունից աշխարհում տարեկան տուժում է մոտ 30 հազար մարդ, որից 10 հազարը մահանում է: Տուժածների 30 տոկոսը երեխաներ են: Հայաստանում այսօր կա ականային պայթյունից տուժած 600-ից ավելի մարդ: Հակամարտության գոտիներում եւ մարտական գործողություններ ծավալված տարածքներում պատերազմի

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ, այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Սիսիան քաղաքի Սպանդարյան 16 հասցեում գտնվող նշանավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի եւ հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու շենքի՝ վերջերս սկսված հիմնանորոգման աշխատանքներին, որն իրականություն է

ՊԱՇՏՈՆԱԿԱԼՈՒՄ. Սյունիքի մարզպետը ներկայացրեց Սիսիանի նորընտիր քաղաքապետին

Քաղաքի մուտքում օրերս տեղադրված Սիսիանի անունը կրող վահանակի լույսերը վառելուց, քաղաքային պանթեոնում արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում քաղաքային համայնքի աշխատակազմին ներկայացրեց Սիսիանի նորընտիր քաղաքապետ Արթուր Սարգսյանին: Խոսելով նորընտիր համայնքապետի՝ արդեն

ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻ ՍԻՐԱԾ՝ ԱՂՋԿԱ ԱՐՁԱՆԸ «ԶԳԵՍՏԱՓՈԽՎՈՒՄ Է»

«Ինչպես սիսիանցիներն են ասում՝ Աղջկա արձանը, իրականում՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար ընկած սիսիանցիների հիշատակը հավերժացնող այս հուշարձանը կառուցվել է 1960 թվականին, սակայն երբեք չի վերանորոգվել, չի մաքրվել մամուռի շերտից, կեղտից ու խոտերից,– ասում է Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող Սարգիս Զիլֆուղարյանը

ԱՆՎԱՆԱԳԻՐ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ՝ ՆԱԵՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Թեպետ կիրակի օրը ոչ աշխատանքային էր, բայց խանդավառ տրամադրությամբ մի խումբ երիտասարդներ, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ղեկավարությամբ, օրը դարձրեցին նշանակալի: Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվեցին անվանագիր նստարաններ, աղբամաններ, լուսացույցեր, բարեկարգվեց, ավարտուն տեսքի բերվեց քաղաքի մուտքը: Սիսիանի մուտքը խորհրդանշող մեր նշանավոր հայրենակից

ԿՏԱՎՆԵՐԸ, ՈՐ … «ՊԱՐՈՒՄ ԷԻՆ»

«ԱՎ ՏՈՒՐ» հարսանյաց սրահի հանդիսությունների դահլիճում «Պարող կտավներ» խորագրով իր աշխատանքները հանդիսատեսի դատին ներկայացրեց սիսիանցի նկարչուհի Արգինե Սահակյանը: Ցուցահանդեսի նախապատրաստման վրա հեղինակն աշխատել է ավելի քան 5 ամիս, եւ, ինչպես նշում է ինքը, թե կտավները «պարեցնելու», թե «պարող կտավների» բնորդներին

Ցավում եմ, որ այսպիսի անգրագետ դերասանների ու սցենարիստների պատճառով այսօր չունենք հետաքրքիր և ժամանցային հաղորդումներ

«Ֆուլ հաուս» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 9-րդ սերիան զայրութ է առաջացրել հասարակության մեծամասնության մոտ: Այս հեռուստասերիալն արդեն որերորդ անգամն է իրեն թույլ է տալիս վիրավորել գյուղում ապրող բնակչությանը: Այն 2 օր առաջ սյունեցիների համար բացահայտում արեց, որ Սիսիանի գյուղերի դպրոցներում տիրում

Պաշտոնական լրահոս.Մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու, բայց դրան պետք է մասնակցի յուրաքանչյուրը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր

ՀԱՒԱՏ. ՍԻՍԻԱՆԻ (ԴԱՐԲԱՍԻ) ԲԱՐԲԱՌ

Ժամանակը միշտ կարճա, մանաւանդ վեր օզըմ ես տեղը տեղին անց կցընես: Մի ամիսը հէչ պանա հօրս տանը անց կցըրած տարիներիս նհետ համեմատած, էլ ասըմ չէ թա հինչքան քիչա վեր գոնէ կարամ մի քիչ հետաքրքիր անցկցընեմ արդէն քսան տարի մենակ ապրող