Monthly Archives: Մարտ 2018

ՆՐԱ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՈՉ ՈՔ ԴԺԳՈՀ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ…

Գուցե` տխրամած, գուցե` մտահոգ, բայց ոչ` դժգոհ: Նա հիանալի գիտի, որ աչքի լույսը նաեւ մտքի լույսն է, սրտի լույսն է, հոգու լույսն է, կյանքի լույսն է, ու իրեն դիմած բոլոր հաճախորդներին ընդունում եւ ճանապարհում է բարեհամբույր, սիրալիր, ժպիտով, քաղցրախոս, մեղմաբարո...

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՆՐԱՆ ՀՈՊԱՐ ԵՆ ԱՍՈՒՄ…

Ու հարազատական, մտերմիկ այդ դիմելաձեւը նա Արցախյան պատերազմից է բերել, բերել է ու տանում է իր օրերի մեջ, իր կյանքի ու կենսագրության մեջ…

ՄՈՐ ՀԱՄԱՐ ՏՈՆԸ ԱՅՆ Է, ԵՐԲ ԻՐ ԵՐԵԽԱՆ ՔԱՂՑԱԾ ՉԷ…

Թվում է` 38 երկար ու ձիգ տարիներ դպրոցում աշխատելը պիտի նվազեցներ սերը դպրոցի հանդեպ: Թվում է`տարիներ ի վեր «երթեւեկող ուսուցչի» կարգավիճակը պիտի դժգոհության երանգներ մտցներ տրամադրության եւ աշխատաոճի մեջ:

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՍԱՀՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՏԱՆՈՂ` ՁՈՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրով մեկնարկել են Շամբի խաչմերուկ...

Ինչն է ինձ հուզում. ՀԱՐԳԵԼ ԱՌԱՆՑ ՀԻՇԵՑՄԱՆ

Հայաստանում ապրելով ու մեծանալով աչքիս առջև միշտ հայ կնոջ կերպարն է եղել՝ խոնարհ, հեզ, օր ու գիշեր մեղվի պես աշխատող, բոլորի հոգսը իր վրա վերցնող կնոջ կերպարը։ Մենք՝ հայերս այսպես ենք չէ՞մտածում. «Կինը պետք է ունենա իրեն սազող աշխատան...

ԴԱՐԲԱՍՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Վերջին տարիներին Դարբաս գյուղում իրականացված եւ իրականացվող գրեթե բոլոր աշխատանքներն ու ծրագրերը կապված են Արամ եւ Արմեն Ստեփանյան եղբայրների անվան հետ:

ԱՅՍՏԵՂ, ԳՈՒՑԵ, ԱՊԱԳԱ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ…

Շաքեցի Վրեժ Գեւորգյանը շուրջ 25 տարի ապրում է Մոսկվայում: Նպատակասլացության, աշխատասիրության, համառության շնորհիվ հասել է լուրջ հաջողությունների, ստեղծել սեփական բիզնեսը, վաստակել հարգանք ու հեղինակություն, ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, բայց...

ՀՈԲԵԼՅԱՆ. ՀՈՎԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ – 60

Ընդգծված խստապահանջություն, անափ խոհեմություն, աշխարհաչափ հոգատարություն եւ ոչ միայն… Լավ մարդ, որ հատուկ լրջմտությամբ, նպատակասլացությամբ կյանքի է կոչում ամեն միտք ու հղացում՝ կապված դպրոցաշինության, ուսումնական գործընթացը միշտ վերին բարձունքում փայփայելու ու պահելու հետ:

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Մեծ կորուստ կրեց Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի կոլեկտիվը: 59 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց անսահման բարի ու պարտաճանաչ, իր կոչմանը նվիրյալ, երկարամյա դասվար Ռիտա Մարկոսյանը:

ՆՐԱՆՔ ՆԱԵՎ ՄԵԶ ՈՒ ՍԻՍԻԱՆՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ…

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի այգում Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ այսօր շաբաթօրյակ կազմակերպվեց: Մաքրվեց այգու տարածքը, հավաքվեց ու տեղափոխվեց կուտակված աղբը:

Միջազգային մրցույթի դիպլոմ` Սիսիանի թիվ 4 դպրոցի աշակերտուհուն

Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ Մերձդնեստրյան հանրապետությունների ազգային մանկական գրադարանները հայտարարել էին «Իմ տնային գրադարանը» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթ...

Սահյանը բառերով է նկարել, ես գույներով եմ նկարում…

Ամեն տարի մարտի 1-ին նկարիչ Ժորա Հովհաննիսյանը Համո Սահյանի արձանի մոտ բացում է իր ցուցահանդես-վաճառքը: Նկարիչը թոշակառու է: Հիմնական աշխատանք չունի, բայց ամռանը, եթե պատահում է ասֆալտապատման, բարեկարգման աշխատանք, սիրով է անում: