Monthly Archives: Հուլիս 2018

Տարին կլոր այս խաչմերուկում ծաղիկ է ու ծաղկաբույր…

Լալայան-Արամ Մանուկյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում, դիքի վրա, ինչպես սիսիանցիներն են ասում, Նորիկի բուտկա-խանութն է, բանուկ, աշխույժ, մի խաչմերուկ, որտեղ լույսի բացվելն ու մութի ընկնելը մի քիչ հարաբերական է: Բայց հիմա խոսքը ոչ թե խաչմերուկի, ոչ թե այդտեղ չդադարող անցուդարձի մասին է,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՍՕՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԷՐ

Աշխատանքային եռօրյա այցով Սյունիքում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Հուլիսի 29-ին Սիսիանի մշակույթի տան դահլիճում նախարարը հանդիպեց Գորայք, Տաթեւ, Տեղ, Սիսիան խոշորացված համայնքների ղեկավարների, աշխատակազմերի, վարչական բնակավայրերի ներկայացուցիչների, ավագանիների անդամների հետ: Նախարարը նշեց, որ իր այցը

ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՓԱՌԱՏՈՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Արդեն երրորդ տարին է` Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ, «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով, Աշոտավան գյուղին հարակից MJA ռեստորանային համալիրում անցկացվում է ազնվամորու փառատոնը, որը, ինչպես հավաստիացնում են կազմակերպիչներն ու մասնակիցները, դառնում է ավանդական: Փառատոնի նպատակը տարածաշրջանում

Սիսիանում փորձում են խափանել թավշյա բարեփոխումները

Ինչ-որ անձինք կարծես աչք  ունեն Սիսիանի հիվանդանոցի կամ նրա զբաղեցրած տարածքի վրա և փորձում են ամեն գնով խափանել  այնտեղ սկսված թավշյա բարեփոխումների գործընթացը՝ ոստիկանությանը ներքաշելով  նախկին կառավարության սկսած, բայց ձախողած անառողջ խաղի մեջ… Արդեն մի քանի օր է, որ առանց

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքից հեռացել է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սեյրան Ավագի Բախշյանը: Ծնվել է 1940 թ.-ին Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1961-1963 թ.թ.-ին ծռայել է Խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է Տաթեւհէկի շինվարչությունում որպես օպերատոր: 1966-1968 թ.թ.-ին սովորել է

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Կյանքից անժամանակ հեռացավ Թովմաս Աշխարոյի Սահակյանը: Ծնվել է 1963 թ.-ին, Սիսիան քաղաքում: 1970-1980 թ.թ.-ին սովորել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1980-1985 թ.թ.-ին` հայկական գյուղատնտեսական ինստիտուտում` ստանալով սննդի ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն: 1988 թ.-ին սովորել է Օդեսայի տեխնոլոգիական ինստիտուտում` ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում:

ԱՅՆԻՆՉ` ՍԻՍԻԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐԵԼ…

ՀՀ ԱՆ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, պատճեն` «Որոտան» թերթի խմբագրությանը Հարգելի պարոն Թորոսյան, ուզում եմ շնորհակալության եւ երախտիքի խոսք ասել Սիսիանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի անձնակազմին իրենց անձնուրաց աշխատանքի համար: Ուզում եմ, որ Դուք էլ տեղյակ լինեք, թե ինչ առանձնահատուկ մարդ եւ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ. Մենք ունենք խնդիրների լուծման կախարդական փայտիկը, եւ դա ժողովրդի վստահությունն է…

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը մարզային այցերը մեկնարկեց Սյունիքի մարզից: Առաջին կանգառը Սիսիանն էր: Սիսակ Նահապետի անվան հրապարակում ՀՀ վարչապետին սիսիանցիները դիմավորեցին ծափահարություններով, «վարչապե՛տ, սիրելի՛» բացականչություններով: Հանդիպումը սկսելուց առաջ վարչապետը ձեռքսեղմումներով, ողջագուրումներով անցավ առաջին շարքերում կանգնած սիսիանցիների մոտով, կարծես ակնարկելով, որ