2020 թ.-ին Սյունիքում հաստատվել է 27 սուբվենցիոն ծրագիր

2020 թ.-ին Սյունիքում հաստատվել է 27 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր արժեքը՝ 8,545 միլիարդ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 1,865 մլրդ դրամ, պետության համաֆինանսավորումը՝ 5,386 մլրդ դրամ, այլ ներդրողներինը՝ 1,294 մլրդ դրամ, մասնավորապես Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետության ծրագրով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կներդնի մոտ 657 մլն դրամ:
Սուբվենցիայի ծավալները 2019թ.-ի համեմատ 2020թ.-ին աճել են 3,4 անգամ (2019-ին 2018-ի համեմատ՝ 5.3 անգամ), համայնքների ներդրման աճը՝ 1,2 անգամ: Այս ցուցանիշներով հանրապետությունում առաջատարը Սյունիքի մարզն է:
2020թ. սուբվենցիոն ծրագրերի արժեքը ըստ համայնքների`
☑Կապան – 2,105 մլրդ դրամ,
☑Գորիս – 307 մլն դրամ,
☑Սիսիան – 1,552 մլրդ դրամ,
☑Մեղրի – 394 մլն դրամ,
☑Քաջարան – 3,851 մլրդ դրամ,
☑Տաթև – 27 մլն դրամ,
☑Գորայք – 309 մլն դրամ:
2020թ. սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները՝
✅բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում – 3.516 մլրդ դրամ,
✅բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում – 2.837 մլրդ դրամ,
✅մանկապարտեզների կառուցում, վերակառուցում /նորոգում – 573 մլն դրամ,
✅խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում /նորոգում – 475 մլն դրամ,
✅հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում /վերանորոգում– 535 մլն դրամ,
✅փողոցային լուսավորության համակարգերի կառուցում /նորոգում – 181 մլն դրամ,
✅վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում – 11 մլն դրամ,
✅այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում – 314 մլն դրամ,
✅մեքենասարքավորումների ձեռքբերում -103 մլն. դրամ:
Narek Babayan-ի էջից
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *