32-ՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ

Քաղաքի թիվ 3-րդ նախակրթարանի 22 սաներ օրերս հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ տվեցին իրենց սիրելի մանկապարտեզին` պատրաստ ոտք դնելու ուսումնական նոր դարբնոցի` դպրոցի սեմին: Մանկության գեղեցիկ օրրանում` մանկապարտեզում նրանք արդեն հասցրել են սովորել մորը, հայրենիքին, ուսուցչուհուն նվիրված գեղեցիկ ոտանավորներ, հասցրել են հասկանալ, ընկալել իրենց եսը եւ գիտակցել, որ երկրի վաղվա տերն ու քաղաքացին են:
Ինչպես նշեց ավելի քան 27 տարի մանկապարտեզը ղեկավարող տնօրեն Էմմա Հովսեփյանը, այս նախակրթարանն իր 32-րդ սերնդին է ճանապարհում դեպի ավելի լայն ու հետաքրքիր հորիզոններ: Նա գոհունակություն հայտնեց հրաժեշտի հանդիսությունը լավ նախապատրաստած դաստիարակչուհի Նադյա Ալեքսանյանին եւ երաժիշտ Անուշ Առաքելյանին, որոնց ջանադիր աշխատանքի արդյունքում սաները հիացմունքի հաճելի շատ պահեր պարգեւեցին հանդիսությանը ներկա ծնողներին եւ հյուրերին:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *