Մեծապատիվ ու հարգարժան ուսուցիչներ, խորին ակնածանքով շնորհավորում եմ Ձեզ` Ձեր մասնագիտական տոնի առթիվ:
Թեեւ աստծո ամեն օրը Ձեզ համար արարումի, նվիրումի, մաքառումի, ինքնաայրումի օր է, բայց այս օրը առիթ է` կրկին խոնարհվելու Ձեր վաստակի, Ձեր կոչումի առաջ, մեծարելու Ձեզ եւ անվերապահ կրկնելու, որ ազգիս փրկությունը Ձեր ափերի մեջ է:
Լինելով իմ ծնողների զավակը` ըստ էության ես նաեւ Ձեր դաստիարակության, Ձեր տված ուսման եւ կրթության արդյունքն եմ, որի համար երախտապարտ եմ Ձեզ:
Դուք միշտ եղել եք եւ այսօր էլ կաք Սիսիանի զարգացման առաջընթացի ջատագովը, Սիսիանի մտավոր համախմբման կողմնակիցը, Սիսիանը բարեկիրթ ու բարեկարգ տեսնել երազողների մեծ բանակի առաջնորդները, սիսիանյան բարոյական արժեքների կրողները եւ պահպանողները: Դուք եք, որ բարձր եք պահել ու պահում եք մտավորական Սիսիանի դերը, դեմքը, որը թե՛ Ձեր, թե՛ Սիսիանի հարստությունն է:
Տ՛ոնդ շնորհավոր, հարգարժա՛ն ուսուցիչ:

Խորին հարգանքով`
Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու`
Աղասի Հակոբջանյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *