ԿԱՐՏԱՆՈՑԸ ՀԱՆՎԵԼ Է 40 ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ՏԱՐԱԾՔԻՑ

18157858_1060767180734550_5436079189184632803_n

2016 թվականի հունիսի 14-ին  vorotan.am կայքում «ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ» վերնագրով հոդված էինք հրապարակել՝ դատապարտելով Սիսիանի քաղաքաշինական տեսքի խաթարումը, 40 աղբյուր-հուշարձանի տարածքում թիթեղյա անճաշակ «կարկատան» կցմցելը, ավելի կոնկրետ՝ կարտանոց տեղադրելը, ինչը աղճատում էր հուշարձանի ճարտարապետական միջավայրը, միաժամանակ անցորդների աչքի առաջ «օրինականացնում» կարտախաղը քաղաքի գլխավոր փողոցում: Այդ «գլուխգործոցի» հեղինակները կարտանոցը 40 աղբյուր-հուշաձանի տարածքում տեղադրելը «հիմնավորել էին» Եկեղեցու թաղամասի տարեցների եւ մեծահասակների՝ հանգստի եւ զբաղվելու տեղ չունենալով, քանի որ սիսիանցիների ժամանցատեղ՝ վերտերանների տունը մասնավորեցվել էր եւ դարձել խանութ: Ի դեպ՝ կարտանոցի համար էլ համայնքային բյուջեից ծախսվել էր բավականին կլորիկ գումար:DSC04145

Օրերս Սիսիանի քաղաքային իշխանության ջանքերով կարտանոցը հանվել է 40 աղբյուր-հուշարձանի տարածքից: Հուշարձանը վերականգնել է իր գեղեցիկ տեսքը: Նախկին «կարտանոցի» տեղում տեղադրվել է նստարան՝ ինչպես վայել է քաղաքին: Սրանով, իհարկե, թաղամասի տարեցները եւ ծերերը չեն զրկվել իրենց ժամանցը անցկացնելու հնարավորությունից: Թիթեղյա ծածկը տեղափոխվել եւ տեղադրվել է նույն թաղամասի մոտակա՝ նախկին «Մանկական» զբոսայգու մի անկյունում, որտեղ իրենց օրն են անցկացնում տարեցներն ու ծերերը: Ի պատասխան մեր գոհունակության՝ համայնքապետ Արթուր Սարգսյանն ասաց, որ եղել է իր խոսքի տերը, եւ գեղեցիկ ու ինքնատիպ կոթողի՝ 40 աղբյուր-հուշարձանի տարածքն ազատել է ավելորդություններից՝ վերականգնելով հուշարձանի ճարտարապետական նախկին տեսքը:

«Որոտան»

 

 

1,385 դիտում

3 մեկնաբանություն ԿԱՐՏԱՆՈՑԸ ՀԱՆՎԵԼ Է 40 ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ՏԱՐԱԾՔԻՑ հոդվածին

  1. Tatevik Grigoryan -ը գրել է:

    ապրեք դուք, լավ բան եք արել..

  2. Gayane Adonts -ը գրել է:

    Shat el lav eq arel vor hanel eq u jisht texum drel,tox cankacoxnery entex nsten.

  3. Շնորհակալություն, ուղղակի խայտառակություն էր:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *