2009

Ո՛Չ` ԱՂԱՆԴՆԵՐԻՆ

Սիսիանում զանազան աղանդների  տարածման եւ ամեն քայլափոխի հանդիպող պայուսակավոր «քարոզիչների» բացահայտ հոգեորսության դեմ էր ուղղված սիսիանցի մի  խումբ երիտասարդների եւ Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր դասի կողմից Գյուտ խաչի տոնի նախօրեին` հոկտեմբերի 24-ին կազմակերպված «Ո՛Չ` ԱՂԱՆԴՆԵՐԻՆ» կարգախոսով երթը: Խաչափայտերից բացի երիտասարդները,

ՍԿՍՎԵ՞Լ, ԹԵ՞ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Երկու պարագայում էլ այս հարցադրումը սխալ չի լինի, որովհետեւ թեեւ սկսկվել է Սիսիան քաղաքը եւ Սյունիք թաղամասը Ույծի համայնքին կապող երկար, շատ երկար սպասված կամրջի շինարարությունը, բայց կարելի է ասել, որ այն նաեւ վերսկսվել է… Դեռեւս խորհրդային տարիներին սկսված կամրջաշինության

Լուծարվե՞լ է ԵԿՄ ՍԻՍԻԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ

Հոկտեմբերի 1-ից ԵԿՄ Սիսիանի բաժանմունքի 8 աշխատողներ չեն գնում աշխատանքի. ինչպես իրենք են ասում` նստած են տանը: Փակ է նաեւ  բաժանմունքի դուռը: Լուրեր են պտտվում, որ այն լուծարվել է: Լուծարվե՞լ է, արդյոք, ավելի քան 460 անդամ ունեցող ԵԿՄ Սիսիանի բաժանմունքը

ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԿԵՆՍՈՒՆԱԿ

«Համաշխարհային բանկի»` կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում 650 միլիոն դրամ է հատկացվել Սիսիան-Բռնակոթ` մոտ 5 կմ-ոց միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգմանը: Ծրագրի պատվիրատուներն են «Հայավտոճան տնօրինություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը եւ տրանսպորտի ու կապի նախարարության ԾԻԳ ՊՀ-ն: Հիմնանորոգման աշխատանքներն

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Սիսիանի (Նոր բակ) «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերությունն ավարտեց Լորի եւ Սառնակունքի միջնակարգ դպրոցների` այս տարվա համար նախատեսված հիմնանորոգման աշխատանքները: Երկու դեպքում էլ ֆինանսավորումը կատարվել է պետական բյուջեով` անճանաչելիորեն փոխելով դպրոցների տեսքը: Իրականացվել  է ավելի քան 121 միլիոն դրամի հիմնանորոգման աշխատանք:

«ԱՇԽԱՐՀԸ ԵՐԳ Է ԴԱՌՆՈՒՄ ՍԱԼՎԱՐԴ ԱՍԵԼԻՍ…»

Եթե սահմանամերձ եւ բարձր լեռնային լինելը այլ պարագաներում ինքին բացասական գործոն է գյուղական բնակավայրերի համար, ապա ֆինանսատնտեսական ճնգնաժամի պայմաններում այն Սալվարդ գյուղում «դրական եւ վճռորոշ» դեր ունեցավ. Սալվարդը տարածաշրջանի 9 համայնքներից մեկն էր, որ սահմանամերձ եւ բարձր լեռնային լինելու «առավելությամբ»

ԱՎԱԳԱՆՈՒ ԱՄԵՆԱԱՎԱԳ ԱՆԴԱՄԸ

Տեղական ինքնակառավարում «Ավագանի» շարքից` Բենիկ ՍԱՀԱԿՅԱՆ Լրացավ Սիսիանի համայնքի ավագանու գործունեության մեկ տարին: Որպես ավագանու ամենաավագ անդամ` նրա մեկամյա գործունեությունը գնահատելու հնարավորությունն ընձեռնեցինք Բենիկ Սահակյանին: Բենիկ Սահակյանը 57 տարեկան է: 1977–ին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեներ-ջերմաէներգետիկի մասնագիտություն: Երկու

ՆԱ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆԱԽ` ՄԱՐԴ Է, ՀԵՏՈ` ՀԻՎԱՆԴ

ՀՀ նախագահի` 2009 թ.-ի սեպտեմբերի 17-ի թիվ ՆՀ 233 Ա հրամանով ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչ Մարիա Պետրոսյանը պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այս մեծ պարգեւին

ՀՈԳՍԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՃԵԼԻ ՈՒ ՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Ծղուկի դպրոցի շենքը շահագործվել է 1986 թ.-ին, որը նախատեսված էր հիմնական դպրոցի համար: Սակային 1987 թ.-ին դպրոցը միջնակարգի կարգավիճակ է ստացել: 1995թ.-ից առ այսօր դպրոցի տնօրենն է ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լարիսա Նավասարդյանը, որը մինչ այդ 8 տարի նաեւ

ԿՈՄԻՏԱՍՆ ԱՊՐՈՒՄ Է…

Տարին հոբելյանական է` Կոմիտասյան եւ Թումանյանական. լրանում է նրանց ծննդյան  140 ամյակը: Կոմիտասի140 ամյակին  էր նվիրված Սիսիանի երաժշտական դպրոցի դահլիճում դպրոցի ուսուցիչներից և նախկին սանիերից ձևավորված երգչախմբի կողմից կազմակերպված համերգը (խմբավար` Համլետ Հակոբջանյան), որոնք հանդիսատեսին ներկայացրին Կոմիտասի ստեղծագործությունները:  Հյուրերի շարքում

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՄԻ ՆՎԻՐՈՒՄ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ Հինգ տարի է մեզ բաժանում այն օրվանից, երբ իր աչքերը հավիտյան փակեց «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության վարչության անդամ Հրաչ Զոհրաբյանը, մի մարդ, որն իր ողջ գիտակցական կյանքը անմնացորդ նվիրեց հայրենիքին ծառայելուն, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, հայ ազգի

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՍՏԱԿ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

Բազմիցս է խոսվել Հայաստանում զբոսաշրջության զարգացումը պետական մակարդակով կազմակերպելու, դրան պատշաճ ուշադրություն դարձնելու մասին, քանի որ, ինչպես շատերն են վկայակոչել, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Իսկ մասնավորապես Զանգեզուրի մասին խոսելիս ասել են` «Ով չի եղել Զանգեզուրում, նա չի եղել