Թիվ 9, Հոկտեմբեր 2015

Երբ շնորհակալության խոսքերը սոսկական բառեր չեն…

Հուսահատության մեջ հայտնված մարդը առավել անօգնական է դառնում, երբ դրան գումարվում են տագնապն ու գիշերային մթությունը… Բայց, ինչպես ասում են, նման դեպքերում մարդու, առավել եւս` ծնողի մոտ անհայտ, անբացատրելի զորություն, ուժ ու կամք է ի հայտ գալիս` իր զավակին փրկելու

Սյունիքում ապօրինի ծառահատումների դեպքով 3 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական  վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Ճակատենի անտառպետության» թիվ 5 պահաբաժնում կատարված անտառահատումների մի շարք հանգամանքներ, հստակեցվում է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի

Մտահոգություն…

Սահյանաշունչ Սիսիանս քիչ էր տխրադեմ, աշնան անձրևն ու պաղ օդն էլ իրենց «հանդուգն» կերպարի մեջ աներեր են։ Քայլում եմ թաց խաշամի վրայով `մի քիչ հանգիստ, մի քիչ նեղացած աշխարհից, Աստծուց, ով մեզ է շնորհել այս փոքրիկ բնակատեղին, որը, նույնիսկ, տաքից

«Հավելյալ սնուցումը միջանկյալ քայլ է…»

Հիրավի յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենաերջանիկ իրողությունը մայրանալն է: Սակայն չպետք է երջանկությունից «գլուխը կորցնել» ու մոռանալ նույն երջանկությունից բխող հաճելի պարտականությունների կատարման մասին: Երեխաները մեր ապագան են: Մնում է, որ մենք նրանց ապահովենք առողջ ապագայով` հատկապես կյանքի առաջին 2 տարիների

Ինչո՞ւ չի կարելի շահագործել Ամուլսարը

Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում առաջացող ռիսկերը նախ և առաջ կապված են երկրի ռազմավարական ջրային պաշարների հետ, քանի որ հանքավայրի բոլոր ենթակառուցվածքները տեղաբաշխված են Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաև Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿՈՐԵԼ Է Աիդա Սարուխանի Սարկիսյանի`  1984 թվականին Սիսիանի պոլիտեխնիկումն ավարտելու` թիվ  ЗТ  N 003934 համարի դիպլոմը: Համարել անվավեր: 26.10.2015 թ.  

ԾՐԱՐՎԱԾ ԹԱԽԻԾ…

Առաջին սերս առաջին ձյան քնքուշ, անաղարտ փափկությունն ուներ, Առաջին սերս մանկան աչքերով աշխարհին նայող անմեղություն էր, Առաջին սերս առաջին ծաղկի թովչանքը ուներ, Գարնանաբույր էր, ծաղկաբարուր էր, Վաղ արշալույսին աշխարհը օծող շաղ շամանդաղի մաքրությունն ուներ, Առաջին սերս հոգուս մեջ պահված զուլալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Մարիամ Ավետիկի Հակոբջանյանը` ընդդեմ Ավետիկ Հակոբջանյանի` անհայտ բացակայող ճանաչելու պահանջով: Այն անձինք, ովքեր տեղեկություններ ունեն Ա. Հակոբջանյանի մասին, խնդրում ենք արձագանքել կամ զանգահարել 0285277558  եւ  028423220  հեռախոսահամարներով: 21.10.2015  

ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵՄ` ՎԱՐԿՍ ՓԱԿԵՄ…

Սիրուն էր աշնանային Թասիկը: Մայրացած կնոջ բերկրանքով` արեւկող էր արել ու վայելում էր աշնանային իր պտղաբերումը… Գյուղական օրը սկսվում է գյուղամիջում` փոխանակմամբ: Հավանություն չտալով լուսանկարելու` իմ քայլին, փոխանակում անող մի կին, ոչ` դժգոհ, ոչ` գոհ` ասաց` տեղով մեկ նկար ենք

ՊԱՆԹԵՈՆՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ… ԱՊՐԵԼ

ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ռազմական ոստիկանության նախաձեռնությամբ եւ համատեղ ջանքերով հանրապետության տարածքի բոլոր եղբայրական գերեզմաններում եւ հուշարձաններում իրականացվում են պահպանության եւ մաքրման աշխատանքներ: «Արդեն չորրորդ շաբաթն է, ինչ մաքրման աշխատանքներ ենք իրականացնում Սիսիանի քաղաքային պանթեոնում,-ասում է Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության

Հրդեհ Բռնակոթ գյուղում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում` Հ. Հ.-ին պատկանող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին,

ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՉՈՒՄ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, անկախության տարիներին երկրի զարգացման մեջ ունեցած ավանդի համար, Սիսիանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Բելլա Ջիվանշիրյանն արժանացել է վաստակավոր ուսուցչի կոչման եւ պարգեւատրվել մեդալով: Մեր զրույցը նրա հետ ոչ միայն վաստակավորի կոչմանն արժանանալու, այլեւ` դպրոցի,