Թիվ 8, Օգոստոս 2016

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ՀՀ կենտրոնական դրամատան պատվերով Սիսիան քաղաքում կառուցվում է կենտրոնական բանկի «Սիսիան» ՏԴԿ եւ հայինկասացիա մասնաճյուղերը: Շինարարական աշխատանքներն սկսվել են դեռեւս 2015 թվականի տարեվերջին, իսկ ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա վերջին: 550 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կառույցը, ինչպես հավաստիացնում են շինարարության

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԳԱԳԱԹԻՆ

Օգոստոսի 12-ը շատերի համար սովորական օրացուցային օր է, ոմանց համար՝ հերթական օր, իսկ տոնացույցում՝ երիտասարդության միջազգային օրն է… Սիսիանցի մի խումբ երիտասարդների համար այն կրկնակի, եռակի իմաստավորման օր էր, քանի որ տոնի զգացողությանը զուգակցվեց իշխանաց իշխան Իշխանասարի՝ 3550 մետր բարձրությունից

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏԽՈՒՐ ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ես ապրում եմ Սյունիքի մարզի Դարբաս գյուղում: Մեր գյուղի շրջակայքում շատ են սրբավայրերը և եկեղեցիները: Ես դրանց մասին զրուցեցի Մաշենկա և Պարիկոս տատիկների հետ: Նրանք պատմեցին յոթ եկեղեցիներից երկուսի պատմությունը, որոնք ժամանակի ընթացքում մարդու կողմից վերածվեցին ավերակների: Ահա այն եկեղեցու

ԱՂԱՍՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈ՞Վ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍԻՍԻԱՆԻ ՄԱՐԶԱՊԱԼԱՏԸ

Սիսիանում երբեմն-երբեմն զանազան երանգավորումներով ակտիվանում են 2012 թվականից ի վեր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող սիսիանյան քաղաքական ընտրախայծ մարզապալատի շուրջ ծավալվող խոսակցությունները: Դրանից, սակայն, այն ավարտին հասցնելու վերջը այդպես էլ չի երեւում: Բայց, ինչպես ամեն տարի, այս տարի էլ

Գիշերը «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա ծռեր»-ի անդամ Սեդրակ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց: Որոշումը հրապարակվեց գիշերը, ժամը 03:35՝ շուրջ 6 ժամ տևած դատական նիստից հետո: Նիստի ընթացքում Նազարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը ինքնաբացարկի,

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ՝ «ԽԱՐԻՍԽ» ՀԿ-ԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Կառավարությունն այսօրվա նիստում  թույլ չտվեց պետական  գույքի կառավարման վարչությանը Սիսիան քաղաքում 153,76 քառ. մետր մակերեսով անհատույց տարածք տրամադրել «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությանը: Գործադիր մարմնին նախագիծը ներկայացնող Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ «Խարիսխ» հասարակական

ՄԵԾ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ՝ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻՆ…

Համաշխարհային բանկի եւ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրով օգոստոսի 1-ից սկսվել են Սիսիանի տարածաշրջանի եւ, մասնավորաբար, Սիսիան քաղաքի համար հիրավի կենսական նշանակություն ունեցող Սպանդարյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պատվիրատուն է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության՝ «Տրանսպորտի

ՈՒԹ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՂԱՍԸ ՆՈՒՅՆ «ՌԱԲԻԶ» ԵՐԳՆ Է ԵՐԳՈՒՄ

Քաղաքային մշակույթի տան կիսադատարկ դահլիճում երեկ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ուսանողության միջազգային օրվան ընդառաջ, հանդիպում ունեցավ Սիսիանի երիտասարդների եւ ուսանողների հետ եւ նրանց ներկայացրեց, իր խոսքերով, իր կատարած աշխատանքների «ավանդական» տարեկան-հաշվետվությունը: Դահլիճում ներկա գտնվող համայնքային ենթակառույցների տնօրենների ու աշխատակիցների, մանկապարտեզների

ՄԻ ՓՈՔՐԻԿ ԺՊԻՏ

Հարցազրույց Աղավնի տատի հետ -Աղավնի տատ, մի քիչ պատմիր քո և ընտանիքիդ մասին:                                                      

Սեդրակ Նազարյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություն կա

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի վիճակը բարելավվում է։ Կենտրոնից ՍիվիլՆեթին փոխանցեցին, որ Սեդրակը գիտակից է, նրան նոր վիրահատություն չի սպասվում, վիճակը գնահատվում է կայուն, դրական տեղաշարժերով։ Բժիշկները նախատեսում են Սեդրակին մի քանի օրից

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԸՆԴԴԵՄ «ՈՐՈՏԱՆԻ»՝ ՊԱՏՎԻՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊՏՎՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋԻՑ

Մենք քանիցս անդրադարձել ենք Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի՝ 2016թ. ապրիլի 2-ի  N 31(Ա) կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինծառայողներին և կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված շտաբի գործունեությանը՝ հիմք ունենալով շտաբի՝ քաղաքապետարանի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունը: Առաջին

Հարգելի՛ Դանիել Մկրտչյան, ես տեսել եմ Ձեր և Ձեր բուժանձնակազմի անձնուրաց ծառայությունը

Օրերս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կայքին նամակ են հղել Ռուբեն Սարգսյան և Սմբատ Տեր-Սարգսյան եղբայրները, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնել ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին և հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմին: Ստորև ներկայացնում ենք այն: «Հարգելի՛ «Զինվորական