Թիվ 4, Ապրիլ 2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կորել է Սյուզաննա Սոսի Զաքարյանի՝ 2008-2009 ուս. տարում Սիսիանի պետական քոլեջն ավարտելու մասին AK 078 849 համարի վկայականը: Գրանցման համար՝ N 1025: Համարել անվավեր

Խոսք հիշատակի. ԳԵՂԵՑԻԿ ԱՊՐԵՑ …

Կյանքի 44-րդ գարունը չբոլորած՝ այլեւս լույսի ու հավերժի ճամփորդ է մեր սիրելի գործընկեր Սուսաննա Վանիկի Հովսեփյանը: Սուսաննան ծնվել է 1973թ. մայիսի 29-ին Գորայք գյուղում։ Վայքում միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 1990-92 թ.թ. ուսանել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում։ 1992-1997 թ.թ. Արտավանի թերի

ԿԱՐՏԱՆՈՑԸ ՀԱՆՎԵԼ Է 40 ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ՏԱՐԱԾՔԻՑ

2016 թվականի հունիսի 14-ին  vorotan.am կայքում «ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ» վերնագրով հոդված էինք հրապարակել՝ դատապարտելով Սիսիանի քաղաքաշինական տեսքի խաթարումը, 40 աղբյուր-հուշարձանի տարածքում թիթեղյա անճաշակ «կարկատան» կցմցելը, ավելի կոնկրետ՝ կարտանոց տեղադրելը, ինչը աղճատում էր հուշարձանի ճարտարապետական միջավայրը, միաժամանակ անցորդների աչքի առաջ «օրինականացնում» կարտախաղը քաղաքի

ՄԻԱՆԱԼՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԵԾ ԵՐԹԻՆ

Հարյուրավոր սիսիանցիներ այսօր ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Մեծ եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ակնհայտ է, որ տարեցտարի փոխվում է հենց մեր՝ հայերիս վերաբերմունքը մարդկության հանդեպ գործած առաջին նախճիրի՝ հայոց ցեղասպանության նկատմամբ, եւ ամեն տարի հուշաքարին այցի

ԵՐԿԻՐՍ, ՈՐ… ՆԵՐՍԻՑ Է ՓՈՔՐԱՆՈՒՄ

Բնունիսի համայնքապետարանում մի տեսակ աշխուժություն էր: Ասացին՝ նոր համայնքապետի օրոք՝ ամեն օր այդպես է: Հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո համայնքի նոր ղեկավար Ալիկ Մկրտչյանը «կադրային ջարդ» չի արել, թեեւ՝ ոչ բոլորն են իրեն ընտրել, ավելին՝ համակարգչային օպերատորի նոր հաստիք է

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիսիանի պետական քոլեջը հայտարարում է  մրցույթ զինղեկի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվելու է 25.05.2017 թ. քոլեջի շենքում: Փաստաթղթերն ընդունվում են ամեն աշխատանքային օր ժամը 9 00 –  15 00     սկսած 25.04.2017 թվականից: Մեր հասցեն` ք.Սիսիան, Չարենցի 12: Հեռախոսահամարները`  2-28-40,  2-48-47: ՄՐՑՈՒԹԱՅԻՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՍԻՍԻԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻՆ

Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրը, որի նպատակը մարզային քաղաքների ստեղծագործական ներուժի զարգացմանն օգնելն է, «Ստեղծարար քաղաքներ եւ մարզեր» նախաձեռնության շրջանակում, հայտարարել էր մրցույթ: Մասնակցելու հայտ ներկայացրած 14 մարզային քաղաքների եւ մարզերի միջեւ մրցույթում հաղթող էր ճանաչվել Սիսիան

Երևանում կնքվեց Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Սյունիք Ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի միջև ապրիլի 19-ին կնքվեց ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը, որը ստորագրեցին նախարար Սուրեն Կարայանը և ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը։ Պայմանագրի առարկան են Հայաստանի Հանրապետության Սյունիքի

ՀՈՒՅՍԻ ՄԻՋԱՆՑՔԸ. ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

Որոտնավանքը կառուցվել է 1000 թվականին՝ Շահանդուխտ թագուհու հրամանով։ Գործը շարունակել է նրա որդին։ Վանքը գտնվում է Լեռնային Սյունիքում։ Վանք են այցելում հարակից Վաղատին գյուղի բնակիչները։ Միախառնվելով Սյունյաց բնությանը՝ վանքի մի մասը կանաչապատվել է, իսկ մյուս մասի գունավորումը համապատասխանում է մոտակայքում

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ

Սիսիանցի երիտասարդ կամավորների մի խումբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, նախկին «Որոտան» կինոթատրոնի հրապարակում հիմնում է «Երկխոսության պուրակ»: Ծրագրի նպատակը Սիսիանի համայնքի բնակիչների եւ համայնքային իշխանությունների՝ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների հանդիպումներն

ԻՄ ԱՄԵՆ ՕՐՎԱ ՄԵՋ ՄԻ ՔԻՉ ՍԱՀՅԱՆ ԿԱ…

Ապրիլի 14-ը Համո Սահյանի ծննդյան օրն է Երբ աշխատանքային սեղանիս մոտ եմ ու մի քանի տող կարդալու ցանկություն եմ ունենում, ձեռքս ավելի շատ դեպի Սահյան է գնում: Կարդում եմ, վերընթերցում, ապրում, ապրումակցում: Հոգիս խաղաղվում է, լիանում, ու հարստանում եմ: Ամեն

ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԱՅՆ ԿՈՉՎՈՒՄ Է ԲԻԲԼԻԱ, ԵՎ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում մեկնարկեց մանկական գրքի շաբաթը: Միջոցառումների շարքը բացվեց հայ գրքի ստեղծման  պատմությանը նվիրված հանդիսությամբ: Կենտրոնի գրադարանի ընթերցողները ներկայացերցին հայոց մագաղաթագիր եւ հայ տպագիր գրքի անցած ճանապարհը, հայ դպրության ոսկեդարից մինչ մեր օրերն ընկած ժամանակները գրքի