Թիվ 5, Մայիս 2017

ԱՂՋԻԿ, ՈՎ ՎԵՐԱԾՆԵՑ ՍԻՍԻԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՈՒՆՉԸ

Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տունը 2013թ.-ից դարձավ Սիսիանցիների ամենասիրելի վայրը: Երիտասարդ 22-ամյա աղջիկն, ով սովորել էր Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ռեժիսուրա և մասսայական հանդիսություններ մասնագիտությամբ, որոշեց իր գիտելիքներն ու մշակույթի հանդեպ մեծ սերը վերադարձնել ծննդավայր: Աննա

Քառօրյա պատերազմի տարելիցին նվիրված՝ «13» ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում

Մայիսի 14-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված՝ «13» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակը լրագրող Արեն Մկրտչյանն է, ռեժիսորը՝ Գևորգ Գրիգորյանը, մոնտաժը` Հրանտ Աթոյանի, հնչյունային ռեժիսորն է Գագիկ Ներսիսյանը, երգացանկը` Մերի Մելիքսեթյանի, գեղագրությունը` Ռուբեն Մալայանի։ Բացման

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ՝ ՍԻՍԻԱՆՑԻ 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Խաչիկյանի անունը դեռեւս Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցում սովորելու տարիներին արդեն լավագույն օլիմպիականների շարքերում էր: Մարզային, հանրապետական փուլերի արդյունքներն ամփոփելիս՝ նույն օրը նրա անունը նույնիսկ մի քանի անգամ է հնչել՝ տարբեր առարկաներից պատվոգրեր ստանալիս:

Սիսիանում նշվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը

Հայոց զենքի եւ ոգու փառահեղ հաղթանակների մայիսյան եռատոնը նշվեց նաեւ Սիսիանում: Այդ հաղթանակների եւ հայոց անկախ պետականության հիմքերը իրենց արյամբ շաղախած մարտիրոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններին ծաղիկներ խոնարհելուց առաջ սիսիանցիները, համայնքային իշխանության ներկայացուցիչներն ու զինվորականները քաղաքի կենտրոնական հրապարակում ականատեսը եղան փոքրիկ

ՏՈ´ՒՆԴ ՔԱՆԴՎԻ, ՀԻՏԼԵ´Ր, ՈՐ ԻՄ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵՑԻՐ…

«Վիզդ ծռվի, որ էրեխեքիս վիզը ծուռ թողեցիր»,-տատս հաճախ էր այս խոսքերն ասում: Փոքր էի, չէի հասկանում: Նայում էի՝ մեր տունը քանդված չէր, ոչ մեկի վիզը ծուռ չէր, այա-տատս ինչո՞ւ էր այդպես ասում, եւ ո՞վ էր Հիտլերը, որ նրա տունը քանդել

Որ եթե նորից մրրիկ բարձրանա, մայիսի 9-ով պիտի վերջանա…

Մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Ու այն մեր պատմության մեջ հաղթականորեն ձգվում է դեռեւս Ավարայրի դաշտից, երբ 451 թ. Մայիսի 26-ին կերտվեց մեր պատմության հերոսական էջերից մեկը: Ավարայրից ջանք առած՝ մի պահ շունչ քաշեցինք Սարդարապատի պատի տակ՝ հնչեցնելով մեր լինելիության

ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման

Համո Սահյանը՝ հավերժի բանաստեղծ…

Ապրիլյան`«ապրելու» ամսին է ծնվել հայոց դասական պոեզիայի մեջ հնչող անուն, ով իր անզուգակ պոետական խոսքը շաղախունորեն հայրենի բնությանը միահյուսեց և արմատացրեց հանց մի հավերժություն առ բիբլիական հայոց հողն ու մարդը: Համո Սահյանն իր լուսեղեն արարումներն այնքան բնական գունապնակով ներկայացրեց ընթերցողին,

«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ՔԱՐԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

«Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող դամբարաններից մեկի հարավային պատաշարին օրերս հայտնաբերվել են 60 սմ-ից մինչև մեկ մետր բարձրությամբ անցքերով երեք քարեր։ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի խոսքով գտածոն կարևոր նշանակություն ունի հնավայրի հետագա ուսումնասիրության համար:

Նորընտիր Ազգային Ժողովի պատգամավորների ամբողջական կազմը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն թեկնածուների անունները, ովքեր ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատներ կստանան: Նորընտիր Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր: 58 մանդատ կստանա ՀՀԿ-ն, 31` «Ծառուկյան» դաշինքը, 9` «Ելք» դաշինքը, իսկ ՀՅԴ-ն կունենա 7 պատգամավոր:

Շաքիի ջրվեժի պատշաճ տեսքն ապահովելու համար ջրօգտագործման կարգը վերանայվել է

Շաքիի ջրվեժի բնականոն վիճակի ապահովման համար Հայաստանի բնապահպանության նախարարությունը սահմանել է «Շաքի» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման նոր ռեժիմ: Բնապահպանության նախարարությունը պարբերաբար ստանում էր ահազանգեր և մամուլում տեղ էին գտնում հրապարակումներ, որոնց հեղինակները պնդում էին, որ հաճախ այցելելով Շաքիի ջրվեժ, այնտեղ ականատես են