Թիվ 4, Ապրիլ 2018

ՈԳԵԿՈՉՈՒՄ` ԱՌԱՆՑ ՈՂԲԻ ԵՎ ՍԳԻ…

Հազարավոր սիսիանցիներ էին այսօր միացել 1915 թվականի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի խնկարկման համազգային երթին` գլուխ խոնարհելով եւ ծաղիկներ դնելով քաղաքային պանթեոնում գտնվող Եղեռնի նահատակների հուշաքարին: Երթի մասնակիցներն, ապա, հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան...

Հայաստանի ամենալուսավոր երեխաներն ապրում են Սիսիանում. Ռիչարդ Միլս

«Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԱՄԶ գործակալության ֆինանսավորմամբ, Խաղաղության կորպուսի Հայաստանի գրասենյակի եւ Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ...

Հարուստ ժառանգություն, որ փոխանցվում է սերունդներին…

Ամեն տարի ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը: Այս տարի այն կրում է «Ժառանգություն` սերունդներին» խորագիրը: Օրվա շրջանակներում զրուցում ենք Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական...

ԾԱՌԱՏՈՒՆԿ` ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱՐՄԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100 -ամյակին եւ Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շարքը Ախլաթյանի միջն. դպրոցում մեկնարկեց համադպրոցական ծառատունկով:

ԵԹԵ ԱՄԵՆ ՈՔ ՍԱՀՅԱՆԻՑ ՄԵԿ ՔԱՌԱՏՈՂ ԻՄԱՆԱ, ԱՊԱ…

Եթե ոչ` բառի դասական իմաստով, ապա` աշխարհընկալմամբ, մտածողությամբ, կյանքի եւ բնության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Ներշնչանքի աղբյուրը, կարծես, բացատրելի է` Լորաձորյան չքնաղ բնաշխարհը եւ իր մտքերի ու ապրումների, իր խոհերի ու կենսափիլիսոփայության երգիչ, իր ընկալումների ու պատկերացումների թարգման Համո Սահյանը:

ԱՄԵՆ ԼՈՐԵՑԻ ՄԻ ՔԻՉ ՊՈԵՏ Է…

Ամեն ապրիլի 14-ին, արդեն 104 տարի, նարգիզների, ամպրոպների, որոտների, քարափների, ծիածանների, կանաչ-կարմիր երազների ետեւն ընկած մեր բոլոր խոհերն ու խորհերը, ոտաբոբիկ կարոտները ճամփա ընկած` Լորաձոր են գնում...

ՍԻՍԻԱՆՆ ՈՒ ՍԻՍԻԱՆՑԻՆ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ (Բանաստեղծի ծննդյան 104 ամյակի առթիվ)

Համո Սահյանն իր 80-ամյա ապրած տարիների ընթացքում ընդամենը 14 տարի է անցկացրել իր հայրենի Լոր գյուղում: Ճակատագրի թելադրանքով նա փոխադրվել է Բաքու, անցել պատերազմի դժնդակ ճանապարհներով, հետո մշտական հանգրվան ընտրել մայրաքաղաք Երևանը:

Ես թշնամի չեմ

Ես մի երկրից եմ, որը խաղաղության կարիք ունի: Ես ծնվեցի 1989-ին, երբ սկսվեց պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայրենի տունս Սիսիանում է, որը գտնվում է Հայաստանի հարավում` 90 կմ մարտադաշտից հեռու:

Շնորհավոր ծնունդդ, Համո Սահյան

Մոտենում է ծննդյան տարեդարձդ. ձորում մասրենին իրար է անցել, Լորագետը աշխույժ է հոսում, ու քարափը լցվում է խինդով, ծիլերը սկսել են կանչել. -Դռները բացեք, գարուն է գալիս։

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ՍԻՍԻԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Սիսիան քաղաքի մի քանի առավել անբարեկարգ փողոցներում իրականացան մասնակի փոսալցման աշխատանքներ: Մյասնիկյան, Արամ Մանուկյան, Թումանյան, Սիսական, Շահումյան փողոցներում կատարվեց մոտ 1100 մետր քառակուսի փոսալցում` քիչ թե շատ տանելի դարձնելով երթեւեկությունը:

Ինչե՜ր միայն չեն կատարի տղամարդիկ խանդավառված…

Ավարտվեց մայրության, գեղեցկության միամսյակը: Բայց չսպառվեց մորը, գեղեցկությանը նվիրված սերը, խոնարհումը, երկրպագությունը, հիացումը, քանի որ անսպառ են հենց մայրական սերն ու գեղեցկությունը:

ԵՐԵԽԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ ՏՈՒՆ ՏԱՆԵԼԻՍ ՀԱՐՑՐԵՔ ՈՉ ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԵՐԵԼ, ԱՅԼ` Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵԼ…

Սիսիանի թիվ 2 մանկապարտեզում Սուրբ Հարության կամ` Զատկի տոնին նվիրված միջոցառումը, ինչպես իր ողջույնի խոսքում նշեց նախակրթարանի տնօրեն Զվարթ Հովսեփյանը, հայեցի դաստիարակության բաց դաս էր, որի